«Փոխվել է փոքր ընկերությունների կողմից ներկրվող շաքարի բաժնի տոկոսային հարաբերակցությունը։ Դա հանգեցրել է այն բանին, որ «Ալեքս-Գրիգ» ընկերության բաժինը շուկայում նվազել է 20%-ով»,-այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանը: Նա վստահեցրեց՝ շաքարավազի գնի նվազումը կապված չէ դեմպինգի հետ, այլ միջազգային բորսայում գների փոփոխության:
Հայաստանում շաքարի վերամշակման գործարանի (Սամվել Ալեքսանյանին է պատկանում) հետ կապված խնդիր կա, եւ ինչպես հանձնաժողովի նախագահն ասաց, ուսումնասիրություն են կատարում հասկանալու՝ արդյոք տնտեսական այս պայմաններում՝ հումքի ներմուծումն ու բուն շաքարի ներմուծումը տրանսպորտային ծախսերի առումով նույնն է, մեր երկրում արտադրությունն ինչպես մրցունակ լինի. «Նայում ենք նաեւ շաքարի որակը, եւ սպառողը հասկանա՝ ինչ շաքար է ձեռքբերում»:
Մանրամասն՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Անդրադառնալով բջջային հեռախոսների շուկային, Գեւորգյանն ասաց, որ հանձնաժողովն իրականացնում է ուսումնասիրություններ. կան ընկերություններ, որոնք մի տեսակի հեռախոսը զգալի էժան են վաճառում՝ առանց եկամտի: Ըստ Գեւորգյանի, ընկերությունները մյուս ապրանքների վաճառքից եկամտի հաշվին այլ ապրանքն ավելի էժան է վաճառում:
«Կա դեմպինգ, արդեն զգուշացրել ենք ընկերություններին, նաեւ այն ընկերություններին, որոնք հեռախոսի հետ վաճառում են րոպեավճար եւ միայն հեռախոս վաճառողների համար դա խնդիր է: Օրինակ՝ «Մոբայլ ցենտրը», արդեն զգուշացրել ենք: «Xiaomi» տեսակի հեռախոսի ներկրողներից մեկը դիմել էր մեզ, քանի որ նա մի բրենդ է ներկայացնում, չի կարողանում գնի մեջ տեղավորվել»,-ասաց Գեւորգյանը:
Մանրամասն՝ տեսանյութում
Նելլի ԲԱԲԱՅԱՆ