Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Քննարկվել են կառավարության կողմից մշակված ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2019-2023թթ. Ռազմավարական ծրագրի ուղղությունները

Հոկտեմբեր 03,2019 18:25

Բարձրագույն դատական խորհուրդն այսօր՝ հոկտեմբերի 3-ին, հյուրընկալեց Հայաստանում ԵՄ դեսպան, ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինին, Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության և Արևելյան գործընկերության բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսին, Արևելյան գործընկերության երկկողմ հարաբերությունների բաժնի Հայաստան, Ադրբեջան, Բելառուս խմբի ղեկավար Դոռոտա Դլոուչի-Սալիգային, ԵԽ Հայաստանի հարցերով բաժնի ղեկավար Կատարզինա Սոբիեռային, Համագործակցության բաժնի ղեկավար Գոնզալո Սեռանո դե լա Ռոսային, ԵՄ քաղաքական հարցերով պատասխանատու Եկատերինա Դորոդնովային և ԵՄ ծրագրերի պատասխանատու Իրինա Մովսեսյանին:

Պատվիրակության անդամներին ընդունեցին Խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը, Խորհրդի անդամներ Լիպարիտ Մելիքջանյանը, Սերգեյ Չիչոյանը, Անի Մխիթարյանը, Վիգեն Քոչարյանը, Մեսրոպ Մակյանը, Հայկ Հովհաննիսյանը, Գրիգոր Բեքմեզյանը:

Ողջունելով հյուրերին՝ Խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը կարևորեց Խորհրդի՝ ընդգրկուն կազմով այս հանդիպումը և ընդգծեց Խորհրդի կողմից գործընկեր միջազգային կառույցների հետ բաց և թափանցիկ աշխատելու հաստատակամությունը, ցանկացած հարց քննարկելու պատրաստակամությունը:

Հանդիպման ժամանակ դատաիրավական բարեփոխումների համատեքստում քննարկվեցին Կառավարության կողմից մշակված Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների Ռազմավարական ծրագրի ուղղությունները, դրանց արդյունավետ իրագործման մեխանիզմները, հեռանկարները, էլեկտրոնային արդարադատության համակարգի ներդրմամբ արդարադատական գործընթացներն առավել թափանցիկ և հաշվետվողական դարձնելու անհրաժեշտությունը, դատական իշխանությանը վերաբերող այլ հարցեր:

Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը, Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության և Արևելյան գործընկերության բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսն իրենց հերթին շնորհակալություն հայտնեցին հանդիպման համար՝ կարևորելով դատաիրավական բարեփոխումների իրականացման հարցում Բարձրագույն դատական խորհրդի հետ համագործակցությունն առավել սերտ և գործուն դարձնելու անհրաժեշտությունը:

Տեղի ունեցավ մտքերի փոխանակում, նախանշվեցին և հստակեցվեցին հետագա փոխգործակցության ուղղություններն ու շրջանակները:

Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031