Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Գեղամ Գեւորգյան. «Բենզալցակայանները օրենքի շատ պահանջներ չեն պահպանում»

Հոկտեմբեր 03,2019 17:28

Այսօր կառավարության նիստից հետո տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով վառելիքի շուկային, ասաց, որ արդեն 3 ամիս է՝ ուսումնասիրություններ են կատարում տվյալ շուկայում, տվյալները հավաքագրում են. «2 շուկա առանձնացնենք՝ մեծածախ վաճառքը, որը ներկրող է եւ մանրածախը, որտեղ խնդիրները փոքր են: Անզեն աչքով էլ կարող եք տեսնել, որ օրենքի շատ պահանջներ այսօր բենզալցակայանները չեն պահպանում: Մենք միայն մրցակցային հարցերին ենք անդրադառնում: Որպեսզի տնտեսությունում անցնցում փոփոխություններ իրականացնենք, հիմա վերջնական վերլուծություն ենք անում»:

Ինչ վերաբերում է բենզինի գների նվազեցմանը, ապա Գեւորգյանն ասաց, որ դա շուկայական փոփոխությունների արդյունք է, հանձնաժողովն ուղիղ որեւէ միջամտություն չի կատարում: Գեւորգյանի խոսքով՝ բենզինի գները կախված են միջազգային գներից եւ տրանսպորտային ծախսերից: Հիմնական ներմուծումը ՌԴ-ից է, եւ ինչպես նշեց Գեւորգյանը, ՌԴ-ում մաքսատուրքից ազատված որոշակի քվոտավորված բենզին ենք ներկրում եւ բաշխում 3 ընկերությունների. «Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ համաձայնագրով Ռուսաստանը մատակարարում է 150 հազար տոննա բենզին հարկերից ազատված գներով: Այդ ծավալը բաշխվում է հայկական 3 հիմնական ներմուծողների միջեւ: Շուկայում, օրինակ՝ Իրանից կամ այլ երկրներից վառելիքի հայտնվելու դեպքում կզգացվի նաեւ գնային տարբերությունը»:

Մանրամասն՝ տեսանյութում

Արդյոք կա՞ն վրացական կողմում կան խոչընդոտներ ՀՀ բենզին ներկրելու շուկայում, այս հարցին ի պատասխան Գեւորգյանն ասաց, որ չի կարող որեւէ տվյալ հրապարակել:

Մանրամասն՝ տեսանյութում

«Բնական գազի շուկայում նոր տեղեկատվություն չենք կարող տրամադրել, որովհետեւ դեռեւս շարունակվում է ուսումնասիրությունը, հանձնաժողովը մասնագիտական կարողությունների խնդիր ունի, ներգրավվում ենք տարբեր մասնագետների, որպեսզի հասկանանք, դե մի աղբյուրից է գալիս բնական գազը, ոնց է մի մարզում մի գին, մյուսում՝ այլ»,-ասաց Գեւորգյանը:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031