Լրահոս
Օրվա լրահոսը

Կալանավորվել է «Աէրոֆլոտի» հայազգի փոխղեկավարը. նա մեղադրվում է 250 միլիոն ռուբլի յուրացնելու համար

Հոկտեմբեր 03,2019 16:55

«Աէրոֆլոտ» ավիաընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Վլադիմիր Ալեքսանդրովը մեղադրվում է 250 միլիոն ռուբլի յուրացնելու մեջ, Մոսկվայի Բասմաննի դատարանը բավարարել է միջնորդությունը և Ալեքսանդրովին կալանավորելու որոշում է կայացրել: Դատարանի վճռի համաձայն՝ Ալեքսանդրովը կալանքի տակ կմնա մինչև նոյեմբերի 30-ը: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն:

Հետաքննության տվյալներով՝ «Աէրոֆլոտ»-ի գլխավոր տնօրենի տեղակալը 2016-2017թթ. 250 միլիոն ռուբլի է փոխանցել իրավաբանական ծառայությունների համար, որից հետո այդ միջոցները յուրացվել են: Ավիաընկերության գործընկեր է դարձել իրավաբանական մի ընկերություն, որի իրավաբաններին մեկ ժամվա համար վճարել են 350 եվրո՝ չկատարված աշխատանքի համար:

Ինչպես հաղորդում է bfm.ru կայքը, Ալեքսանդրովը ծագումով հայ է, նախկինում կրել է Արմեն Աբալյան անուն, ազգանունը, բայց 2004թ. անվանափոխ է եղել: Տեղեկատվության համաձայն՝ Ալեքսանդրովը և նրա մայրը՝ Անահիտ Ավանեսյանը 2000թ. բնակության վայրի վերաբերյալ կեղծ տվյալներ են ներկայացրել Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու համար, ինչի մասին հայտնի է դարձել միայն 2019թ. մարտի 29-ին:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031