Մարդու իրավունքների եվրոպական դատարանը որոշում է հրապարակել «Նիկոլյանն ընդդեմ Հայաստանի» գործով (74438/14), ըստ որի՝ խախտվել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ (արդար դատաքննության իրավունք) և 8-րդ (անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունք) հոդվածները:
Ինչպես ասվում է ՄԻԵԴ-ի հայտարարություն մեջ, գործը վերաբերում է Գուրգեն Նիկոլյանին, որը 2013թ. ճանաչվել է անգործունակ` իր կնոջ և որդու հայցի հիման վրա: Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը նման վճիռ է կայացրել՝ հիմնվելով Նիկլոյանի որդու ներկայացրած հոգեկան առողջության մասին փաստաթղթի վրա, որը ժամկետանց է եղել և ոչ լիարժեք: Մինչդեռ որևէ կերպ ապացուցված չէ, որ նրա հոգեկան առողջության վիճակը լրիվ անգործունակություն է պահանջում:
Հայցվոր Նիկոլյանը դիմել է ՀՀ իրավասու մարմիններին` իր վերաբերյալ կայացված անգործունակության որոշումը վերանայելու խնդրանքով, սակայն մերժում է ստացել: Մերժումը հիմնավորվել է նրանով, որ ՀՀ օրենսդրությամբ միայն խնամակալն է իրավասու նման հարց բարձրացնել:
ՄԻԵԴ-ը վճռել է, որ անձը, ճանաչվելով անժամկետ անգործունակ, զրկվել է իր անձնական կյանքն իր հայեցողությամբ տնօրինելու իրավունքից, այդ թվում՝ կնոջից ամուսնալուծվելու իրավունքից: Բացի այդ ստեղծված իրավիճակն էլ ավելի է սրել այն փաստը, որ Նիկոլյանի որդին նշանակվել է խնամակալ՝ չնայած նրանց միջև կոնֆլիկտային հարաբերությունների: Դատարանը կասկածում է, որ խնամակալն այս պարագայում կարող է անաչառ լինել:
Կարդացեք նաև
Դատարանը վճռել է, որ Հայաստանը Նիկոլյանին որպես բարոյական փոխհատուցում պետք է վճարի 7800 եվրո:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ