Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Աշոտյանը՝ Արփինե Հովհաննիսյանին վիրավորելու մասին. ԱԺ-ում ընթացք տվեք այս հարցի օրինական կարգավորմանը՝ ստեղծելով էթիկայի հանձնաժողով

Հոկտեմբեր 03,2019 15:50

Խոսքս ուղղում եմ Նիկոլ Փաշինյանին և Արարատ Միրզոյանին:

Արփինե Հովհաննիսյանի հանդեպ ձեր մանդատավոր և ալեհեր թիմակցի գարշելի արարքի դատապարտումն ի սկզբանե բարոյական դաշտում էր: Մի դաշտում, որտեղ ճիշտն ու սխալը բազմաթիվ չգրված օրենքներով կարգավորվող հարց է: Օրենքներ, որոնց խախտման համար նախատեսված պատիժը քրեական կամ վարչական չէ, այն հանրային է և չի ենթարկվում տարաբնույթ հնարքներին, պոակական ֆեյքերի, որոշ անհայտ քաղաքական ծագման պատահական պատգամավորների կռուտիտներին:

Սա է պատճառը, որ արդեն երկրորդ օրն է, ինչ հանրային կարծիքը եռում է, հատկապես տվյալ սուբյեկտի այսօրվա անհաջող բարբաջանքից հետո: Իշխանական մի շարք ներկայացուցիչներ փորձում են հարցը տեղափոխել քաղաքական դաշտ, հիմնավորելու համար իրենց գործընկերոջ ստոր խոսքերը: Մի դաշտ, որով արդարացնում էին մեր տների և ընտանիքների վրա հարձակումները, դագաղներն ու ծաղկեպսակները, սև ժապավեններն ու իմ “ադրբեջանցի” լինելու մասին բարոյազուրկ նյութերը:

Սակայն լավ իմացեք, որ սա իրականության այլասերման հերթական անհաջող ճիգն է, քանզի խնդիրը բացարձակ քաղաքական չէ, և Սասուն Միքայելյանն իր կողմից այսօր ապացուցեց դա: Հասարակականքաղաքական դաշտում արդեն դուք վաղուց իրավիճակը հասցրել եք հատակին, իսկ հիմա ստացել եք եզակի հնարավորություն օգտագործել այս սկանդալը մաքրելու համար երկրում տիրող գարշահոտությունը:

Դրա համար պետք է, որ ձեզանից գոնե մեկը ընդամենը խիստ դատապարտի տեղի ունեցածը կամ ԱԺ-ում ընթացք տաք այս հարցի օրինական կարգավորմանը՝ ստեղծելով էթիկայի հանձնաժողով:

Գնդակը ձեր դաշտում է, պարոնայք: Անթույլատրելի նախադեպ մի ստեղծեք, մի օր տակն եք մնալու:

Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Պողոս says:

    Երբ Սերժ Սարգսյսնը անարգում էր Ծառուկյանին,թեւերդ քշտեցիր ու ինքնամոռաց անցար գործի։Սա չի՞քո սկզբունքը։

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031