Լրահոս
Օրվա լրահոսը

Հրայր Թովմասյանին ուղղված գրության մեջ տեղ է գտել տեխնիկական վրիպակ և նշվել է «հոկտեմբերի 24», Վլադիմիր Վարդանյանը պահանջել է ներկայացնել գրավոր բացատրություն

Հոկտեմբեր 03,2019 15:20

Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը հայտնում է. «Սա Ազգային ժողովի անունից, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի ստորագրությամբ ստացված գրությունն է, որով Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին խորհրդարան են հրավիրել հոկտեմբերի 24-ին, մինչդեռ խնդրո առարկա նիստը կայացել է սեպտեմբերի 24-ին: Ցավալի է, որ ԱԺ-ում՝ գրությունը պատրաստողից մինչև ստորագրություն դնող, նման անփութություն են ցուցաբերում պաշտոնական փաստաթղթերի նկատմամբ»:

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը պարզաբանում է. «Ցանկանում եմ տեղեկացնել Ձեզ սոցիալական ցանցերում տեղ գտած հրապարակումների մասին առ այն, որ Հրայր Թովմասյանին ՀՀ ԱԺ պետական և իրավական հարցերի մշտական հանձնաժողովի ս.թ. սեպտեմբերի 24֊ին անցկացվելիք նիստին մասնակցելու հրավեր ուղարկվել է ս.թ. սեպտեմբերի 23֊ին Mulberry էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգով, որից հետո ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակազմին հեռախոսազանգի միջոցով լրացուցիչ տեղեկացվել է ս.թ. սեպտեմբերի 24֊ին ՀՀ ԱԺ պետական և իրավական հարցերի հանձնաժողովի նիստի վայրի և ժամի մասին։

Հրայր Թովմասյանին ուղղված գրությունը կազմվել է ՀՀ Ազգային ժողովի պետական և իրավական հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետների կողմից, ՀՀ ՍԴ աշխատակազմին հեռախոսազանգով գրության մասին տեղեկացրել է Հանձնաժողովի գործավարը։

Այո, հարգելի հայրենակիցներ, գրության մեջ տեղ է գտել տեխնիկական վրիպակ և նշվել է «հոկտեմբերի 24», համապատասխան աշխատակիցներից, ով մասնակցել է փաստաթղթի կազմմանը պահանջել եմ ներկայացնել գրավոր բացատրություն։

Երրորդ, Ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքում որևէ պահանջ չի նախատեսվում սույն հարցի քննարկման ընթացքում գլխադասային հանձնաժողովի նիստին ՍԴ համապատասխան դատավորին հրավիրելու պարտավորության վերաբերյալ։ Այդուհանդերձ, հաշվի առնելով քննարկվելիք հարցի բնույթը պրն Հրայր Թովմասյանը հրավիրվել էր Հանձնաժողովի նիստին։

Ս.թ. սեպտեմբերի 24֊ին տեղի ունեցած Հանձնաժողովի նիստում ես հրապարակայնորեն տեղեկացրել եմ Հանձնաժողովի անդամների և ներկաներին պրն Թովմասյանին Հանձնաժողովի նիստին մասնակցելու հրավեր ուղարկելու մասին։

Տեղեկացնում եմ նաև, որ սեպտեմբերի 24֊ի հերթական նիստի օրակարգում նշված հարցի քննարկումը պայմանավորված էր օրենսդրությամբ սահմանված ժամկետների պահպանմամբ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031