Մումբայում (Հնդկաստան) մեկնարկել է շախմատի մինչեւ 14, 16 եւ 18 տարեկան աղջիկների եւ տղաների աշխարհի անհատական առաջնությունը, որին մասնակցող 64 երկրների մեջ է նաեւ Հայաստանը:
Մեր երկիրը ներկայացված է ութ շախմատիստով, որոնք հանդես են գալիս բոլոր տարիքային խմբերում: Նրանք են. 14 տարեկաններ՝ Ալեքս Սահակյան, Արսեն Դավթյան եւ Աստղիկ Հակոբյան, 16 տարեկաններ՝ Մամիկոն Ղարիբյան եւ Սրբուհի Սարգսյան, 18 տարեկաններ՝ Շանթ Սարգսյան, Արթուր Դավթյան եւ Աննա Խաչատրյան:
Երեկ խաղացվել է 1-ին տուրը: Հաղթանակ տոնել են Ալեքս Սահակյանը, Աստղիկ Հակոբյանը, Մամիկոն Ղարիբյանը, Շանթ Սարգսյանը, Արթուր Դավթյանը եւ Աննա Խաչատրյանը:
Այսօր երկրորդ տուրի օրն է: Ալեքս Սահակյանը ոչ-ոքի է արել, Արսեն Դավթյանը, Աստղիկ Հակոբյանը եւ Մամիկոն Ղարիբյանը հաղթել են մրցակցին: Մյուս պարտիաները դեռ շարունակվում են:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ