Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը պատմության ընթացքում հանդես է եկել որպես քաղաքակրթությունների խաչմերուկ. Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Լիտվայի Սեյմասի խոսնակի գլխավորած պատվիրակությանը

Հոկտեմբեր 03,2019 15:05

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Լիտվայի Հանրապետության Սեյմասի խոսնակ Վիկտորաս Պրանցկետիսի գլխավորած պատվիրակությանը:

Նախագահ Սարգսյանը ողջունել է Լիտվայի խորհրդարանականների այցը Հայաստան՝ նշելով, որ երկու երկրներն ունեցել են ընդհանուր պատմություն, ունեն ընդհանուր արժեքներ և հետագա հարաբերությունները խորացնելու մեծ ներուժ:

Նախագահն ընդգծել է, որ Հայաստանը մեծ նշանակություն է տալիս Լիտվայի հետ համագործակցության խորացմանը ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ Եվրամիության ծրագրերի շրջանակում: Նա արժեքավոր է համարել Լիտվայի կողմից ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում համագործակցության խորացման ուղղությամբ ցուցաբերվող աջակցությունը:

«Հայաստանը պատմության ընթացքում հանդես է եկել որպես քաղաքակրթությունների խաչմերուկ: Ներկայումս մենք սերտ համագործակցում ենք ինչպես ԵԱՏՄ-ի, այնպես էլ Եվրամիության հետ՝ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում: Դա մեր առավելությունն է: Ինչ-որ առումով մենք հանդես ենք գալիս նաև որպես համագործակցության խաչմերուկ»,-նշել է Հայաստանի նախագահը:

Լիտվայի Սեյմասի խոսնակը, համակարծիք լինելով, որ երկու երկրներն ու ժողովուրդները շատ ընդհանրություններ և ընդհանուր պատմական հետք ունեն, ընդգծել է ապագային միտված փոխգործակցության խորացման կարևորությունը: Նա պատրաստակամություն է հայտնել ԵՄ-ի հետ համագործակցության իրենց փորձառությունը փոխանցել հայաստանցի գործընկերներին՝ նշելով, որ Լիտվան նույնպես շահագրգռված է Հայաստան-ԵՄ համագործակցության խորացմամբ:

Հանդիպմանը կարևորվել է երկու երկրների միջև կրթության, գիտության, տեխնոլոգիաների, մշակույթի ոլորտներում համագործակցության զարգացումը, համատեղ ծրագրերի իրականացումը: «Մենք գիտության, մշակույթի ոլորտներում փոխգործակցության լավ ավանդույթներ ենք ունեցել: Կցանկանայի լիտվական մշակույթը Հայաստանում ավելի շատ տեսնել»,-նշել է նախագահ Սարգսյանը:

Նախագահը խոսել է նախագահական մի շարք նախաձեռնությունների մասին, որոնք ուղղված են Հայաստանում գիտության, տեխնոլոգիաների, մշակույթի զարգացմանը և անդրադարձել դրանց իրականացման շրջանակներում միջազգային ընկերությունների հետ համագործակցությանը:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031