Խորհրդարանում սկսվել է Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին իշխող ուժի «Իմ քայլը» խմբակցության ներկայացրած նախագծի քննարկումը: Քննարկմանն, ինչպես հայտնի է, ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը չի մասնակցելու, քանի որ իր գնահատմամբ, գործընթացը քաղաքական է:
Հրայր Թովմասյանը նաեւ ասել է, որ ինքը պատշաճ չի ծանուցվել: Մինչ քննարկման մեկնարկը ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ասաց, որ ԱԺ-ն պարոն Թովմասյանին պատշաճ կերպով հրավիրել է այս նիստին մասնակցելու:
Ավելի ուշ, հարցը ներկայացնող ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի անդամ Սուրեն Գրիգորյանն ասաց, որ Հրայր Թովմասյանի հայտարարությունը`պատշաճ ծանուցված լինելու մասին, վերաբերում է հարցի` պետաիրավական հանձնաժողովի քննարկմանը: Նա հավելեց, որ տեխնիկական պատճառներ են եղել, բայց Հրայր Թովմասյանին նաեւ հեռախոսազանգով են ծանուցել:
Կարդացեք նաև
Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հիմքը էական կարգապահական խախտումն է:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ