Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ո՞ւր էիք դուք, ինչո՞ւ չէիք քննադատում, երբ Նաիրա Զոհրաբյանը դուրս էր հրավիրում մարդկանց դահլիճից». Քրիստինե Պողոսյանը՝ Անդրանիկ Քոչարյանին քննադատողներին

Հոկտեմբեր 03,2019 14:11

«Նույն ձեր լրագրող ընկերներին ամեն տեսակ վիրավորանքներ են հասցնում, խոչընդոտում են ձեր մասնագիտական աշխատանքը, ես չեմ տեսնում այ էսպիսի աղմուկ: Նույն լրագրողները, որ դատապարտում են այս արարքը, չէին պաշտպանում ձեզ, երբ ձեզ ամենավերջին բառերն էին ասում, երբ ձեր գործընկերոջը ապտակում էին ԱԺ միջանցքներում, վիրավորում էին, փորձում էին հարվածել»,- այսօր լրագրողների հետ զրույցում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանն այսպես արձագանքեց, երբ հարց ուղղվեց Անդրանիկ Քոչարյանի հնչեցրած արտահայտության հետ կապված՝ Արփինե Հովհաննիսյանի հասցեին: Հիշեցնենք, որ երեկվանից համացանցում քննարկվում է դա:

Պողոսյանին հարցրեցին՝ ճի՞շտ եք համարում, որ եթե վաղը դուք պաշտոնի չլինեք, ձեզ նույնպես այդպես ասեն՝ նա պատասխանեց, որ ինքը իրեն թույլ չի տվել որեւէ նման բան. «Ես նույնիսկ չեմ մտնում Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի անձնական դաշտ, որովհետեւ դա ինձ համար անթույլատրելի է, գոյություն ունի իրավական պրոցես եւ պետք է այդպես լինի: Այս դիսոնանսը առաջանում է, քանի որ Հայաստանում հասարակության ճնշող մեծամասնության համար ընդունելի է երկակի ստանդարտներով ապրելը: Մի դեպքում իրենց համար դա ընդունելի է, մյուս դեպքում ընդունելի չի, իսկ կյանքը բումերանգ է, ամեն ինչ վերադարձնում է»:

Հարցին՝ պե՞տք է Անդրանիկ Քոչարյանը ներողություն խնդրի Արփինե Հովհաննիսյանից՝ Պողոսյանը պատասխանեց. «Ինչի՞ համար: Նախ, պարոն Քոչարյանը հասուն տղամարդ է, եթե կարիք զգա ներողություն խնդրելու, ես չէ, որ պետք է նրան ասեմ: Եթե գտնի, որ պետք է ներողություն, նա այնպիսի անձնավորություն է, որ  հանգիստ կասի, եթե դրա կարիքը կա: Այս աղմուկը բարձրացել է նրա համար, որ հասարակությունը երկակի ստանդարտներով է ապրում, նույն պայմաններում վիրավորում են տղամարդուն, ոչ ոք ձեզանից չի պաշտպանում էդ տղամարդուն»:

Պողոսյանին վրդովեցնում է այն, որ այսօր Արփինե Հովհաննիսյանին պաշտպանում է Գեւորգ Պետրոսյանը. «Նույն Գեւորգ Պետրոսյանը ԱԺ ամբիոնից ասում էր՝ կանանց եւ երեխաներին պետք է դաստիարակչական ապտակ տալ, ո՞ւր էիք դուք, ինչո՞ւ չէիք քննադատում, ո՞ւր էիք դուք, երբ Նաիրա Զոհրաբյանը, լինելով մարդու իրավունքների պաշտպան, դուրս էր հրավիրում մարդկանց դահլիճից, երբ ամենավերջին ձեւով անարգում էր մարդու իրավունքները: Ես ուզում եմ, որ հավասարազոր պատասխան տաք ամեն դեպքին»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031