Լրահոս
Օրվա լրահոսը

Գլխատեցիք խաղաղ բնակչությանը, կտրեցիք տարեցների ականջները. ո՞ւր մնաց ժողովրդավարությունը. Էդմոն Մարուքյանը ԵԽԽՎ-ում՝ ադրբեջանցի պատվիրակին

Հոկտեմբեր 03,2019 13:59

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) աշնանային նստաշրջանի լիագումար նիստի ընթացքում, երբ ֆրանսիացի պատվիրակ Մարիետա Կարամանլին ներկայացրեց իր հեղինակած զեկույցն ահաբեկչության զոհերի պաշտպանության մասին, ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության անդամները բավականին ակտիվ կերպով սկսեցին ելույթ ունենալ:

ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության անդամ Սահիբա Գաֆարովան հայտարարեց, թե զեկույցում որպես ահաբեկչությունից տուժած երկիր Ադրբեջանը նշված չէ, մինչդեռ Ադրբեջանը ըստ պատվիրակի՝ մեծապես տուժել է ահաբեկչությունից. «Ադրբեջանը դեռ 20-րդ դարի սկզբներից ահաբեկչության զոհ է դարձել հարևան Հայաստանի պատճառով: Նրանց ոչնչացրել են գյուղեր, չեն խնայել ծերերին և երեխաներին… »:

Գաֆարովան հիշեցրեց նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը. «ՄԱԿ-ի՝ արդեն հայտնի դարձած իր ելույթում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Լեռային Ղարաբաղը Հայաստանի տարածք է, ինչը ցույց է տալիս, որ Հայաստանը շարունակում է արհամարհել բոլոր բանաձևերը, որոնք վերաբերում են առանց նախապայմանների հայկական զինված ուժերի՝ Ադրբեջանի օկուպացված տարածքներից դուրս բերմանը»:

ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Էդմոն Մարուքյանը, արձագանքելով ադրբեջանցի գործընկերոջն, ասաց՝ դուք չէ, որ պետք է խոսեք ահաբեկչության մասին. «Ադրբեջանցի գործընկերս խոսում է ՀՀ-ի և ահաբեկչության մասին այն իրավիճակում, երբ Տավուշում, ոչ թե Արցախում, այսօր հայ զինվոր է վիրավորվել և այդ նույն երկրի ներկայացուցիչը այստեղ՝ ժողովրդավարության այս օրրանում, խոսում է ահաբեկչության մասին: Ապրիլյան պատերազմի ժամանակ նրանք գլխատեցին խաղաղ բնակչությանը, կտրեցին տարեցների ականջները, սպանեցին մարդկանց, ձեր երկիրն իսկական ահաբեկչական խմբավորման, իսլամական պետության պես վարվեց. ո՞ւր մնաց ժողովրդավարությունը: Դուք խոսում եք մեր վարչապետի մասին, որը ընտրվել է ժողովրդավարական ճանապարհով, ի՞նչ կասեք ձեր երկրի, ձեր նախագահի մասին: Ուզում եմ հիշեցնել՝ ահաբեկչությունը խաղաղ քաղաքացիներին սպանելն ու գլխատելը, մարդկանց իրենց դաշտերում աշխատել չթողնելը չէ: Ձեր զինված ուժերի ամենօրյա գործունեությունն է: Այստեղ մի ձևացրեք, թե ժողովրդավար եք: Ի՞նչ նկատի ունեք՝ ահաբեկչության զոհ ասելով: ՀՀ քաղաքացիները, որոնք գիշերները չեն կարողանում քնել հարձակման պատճառով, ահաբեկչության զո՞հ են թե՞ ոչ: Սրանք հարցեր են, որոնց մասին պետք է խոսենք այսօր և լուծենք խնդիրները»:

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031