Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ինձ համար ընդունելի չէ անձնական տիրույթում վարվող ցանկացած քաղաքական դիսկուրսը». Մակունցը գտնում է, որ Անդրանիկ Քոչարյանը կարգապահական խախտում չի արել

Հոկտեմբեր 03,2019 13:45

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցին այսօր խնդրեցինք արձագանքել Անդրանիկ Քոչարյան-Արփինե Հովհաննիսյան միջադեպին, որը երեկվանից բուռն քննարկվում է համացանցում:

Մակունցն ասաց. «Ինձ համար ընդունելի չեն անձնական տիրույթում վարվող ցանկացած քաղաքական դիսկուրսը: Այն, ինչ վերաբերում է անձնական տարածքին, անձնական տիրույթին, չպետք է տեղ ունենա մեր քաղաքական խոսքում: Ես շատ ուրախ կլինեի, որ այն արձագանքը, որը եղավ բոլոր կողմերից, դրսեւորվեր անխտիր բոլոր դեպքերում, այդ թվում այն պարագայում, երբ այլ բարձրաստիճան պաշտոնյայի ընտանիքի, այդ թվում եւ անչափահաս երեխայի հետ կապված արվում է անընդունելի հրապարակային մեկնաբանություն: Ինձ համար միանշանակ է, որ ընդունելի չեն անձնական տիրույթում որեւէ քաղաքական խոսքը: Այդ տեսանկյունից նաեւ պատասխան անձնական վիրավորանք հասցնելը հակասում է հենց այդ խոսողների տրամաբանությանը եւ այն արժեքներին, որոնցից դրդված են անում այդ արտահայտությունները»:

Հարցին՝ կարգապահական վարույթ չե՞ք պատրաստվում սկսել ու քննարկել Անդրանիկ Քոչարյանի վարքը՝ Մակունցը պատասխանեց. «Չի, ինչի՞ համար»: Այնուամենայնիվ, նա ասաց, որ սա կլինի այն գիծը, որով կսահմանվեն կանոնները, թե ինչպես պետք է վարվեն քաղաքական գործիչները շփումներում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031