Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Տեղական ցեմենտ արտադրողին օժանդակող նախագիծը դեռևս չի ծառայում նպատակին. ՏԶՆԿ

Հոկտեմբեր 03,2019 13:41

Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնն անդրադարձել է 2018-2019թթ.-ի հունվար-հուլիս ամիսներին «ցեմենտ» ապրանքային խմբի (որի մեջ նաև ներառված է կլինկերը) ներմուծման դինամիկային:

Հիշեցնենք, որ 2019թ.-ի փետրվարի 21-ին Կառավարությունը հավանություն էր տվել մի օրենսդրական նախաձեռնության, որով փորձեց պաշտպանել տեղական ցեմենտ արտադրողներին: Օրինագիծն ԱԺ-ում առաջին ընթերցմամբ ընդունվեց հետևյալ կերպ՝ մեկ տոննա ցեմենտի ներմուծման դիմաց պետք է վճարվեր 22,000 ՀՀ դրամ պետական տուրք: Արդեն 2-րդ ընթերցմամբ ներկրվող ցեմենտի վրա սահմանվող պետական տուրքի սահմանաչափ ընդունվեց  14,000 ՀՀ դրամը:  Նշենք, որ օրինագիծը ժամանակավոր բնույթ է կրելու և գործելու է մինչև 2020թ.-ի ապրիլը, եթե այն չերկարացվի:

Հասկանանք, թե այս քայլերը ինչպիսի ազդեցություն են ունեցել ցեմենտի ներմուծման ծավալների վրա 2019թ.-ի առաջին 7 ամիսների ընթացքում: 2019թ. հունվար-հուլիս ամիսներին ՀՀ ներմուծման ծավալները գերազանցել են 2018թ.-ի նույն ժամանակահատվածի ծավալին 3.8 անգամ` կազմելով 23.4 մլն ԱՄՆ դոլար: Ուշագրավ է նշել, որ նշված ժամանակահատվածում ցեմենտի ներկրման ծավալների կրճատման փոխարեն (քանի որ օրինագծի ընդունման արդյունքում պետտուրքի կիրառման պատճառով ներմուծվող ցեմենտի գինը բարձրանում էր) ցեմենտի ներկրման կտրուկ աճ է արձանագրվել, որոշակի աճ է արձանագրվել նաև կլինկերի ներմուծման դեպքում:

Ներմուծման ամենամեծ ծավալները գրանցվել են 2019թ.-ի մարտ-մայիս ամիսներին` գերազանցելով նախորդ տարվա հաշվետու ժամանակահատվածի ցուցանիշը 6.7 անգամ այն ժամանակահատվածում, երբ կառավարությունն արդեն հավանության էր արժանացրել վերը նշված օրինագիծը և դեռ ԱԺ-ն ամբողջությամբ չէր ընդունել տվյալ նախագիծը: Այսինքն կառուցապատողները մինչ օրենքի ընդունումն այնքան ներկրեցին անհրաժեշտ քանակի ցեմենտ, որ բավարարեր այդ մեկ տարվա համար: Այսինքն, 2019թ.-ի առաջին 7 ամսվա ներմուծումը կազմել է ամբողջ 2018թ.-ի ծավալի շուրջ 96%՝ կազմելով 173.8 հազար տոննա: ՀՀ-ում նույն ժամանակահատվածում արտադրվել է 301.5 հազար տոննա, որը 2018թ.-ի նույն ամիսների ծավալից ավել է ընդամենը 0.6%-ով:  Այսպիսով`

  • Ներմուծողները 3 ամիս ժամանակ են ունեցել ներմուծելու բավականին քանակությամբ ցեմենտ` նախքան պետական տուրքի ուժի մեջ մտնելը, որպեսզի նախապես կնքված պայմանագրերը չվերանայեն և գնի բարձրացում չարձանագրվի,
  • օրինագծի ժամկետը երկարաձգելու պարագայում, սակայն, ազդեցությունն արդեն շոշափելի կլինի ու թանկացումների կհանգեցնի, քանի որ կառուցապատողները կսպառեն մինչ այն ներկրած հավելյալ ցեմենտի պաշարները,
  • տեղական արտադրողների մոտ ծավալների էական աճ չի գրանցվել, չնայած օրինագիծը միտված է դրան:

 

Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031