Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Եթե Հրայր Թովմասյանը որոշել է ներկա չգտնվել, ապա որեւէ առարկություն այդ առումով լինել չի կարող». Մակունց

Հոկտեմբեր 03,2019 13:37

ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը չի գալու ԱԺ եւ չի մասնակցելու իր լիազորությունները դադարեցնելու հարցին քննարկմանը: Նա նշել է, որ քաղաքական է գործընթացը, ոչ թե իրավական: Այս առնչությամբ այսօր լրագրողների հետ զրույցում «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն ասաց. «Պարոն Թովմասյանի իրավունքն է ներկա գտնվել կամ չգտնվել: Եթե որոշել է ներկա չգտնվել, ապա որեւէ առարկություն այդ առումով լինել չի կարող: Ինչ վերաբերում է բուն նախագծի հետ կապված պարոն Թովմասյանի հայտարարություններին, նա նշել էր՝ քանի որ ընթացակարգը իրավական է, նա զերծ կմնա այդ տիրույթում որեւէ հայտարարություն անելուց եւ այնուհետեւ, չգիտես ինչու, տեղափոխվում է քաղաքական դաշտ»:

Մնացած մեկնաբանությունները՝ դատարանները շրջափակելու, Վահե Գրիգորյանի հետ կապված, ըստ Մակունցի, Հրայր Թովմասյանի սուբյեկտիվ կարծիքն են:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031