Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Պատրաստ եմ Արփինե Հովհաննիսյանի հայրիկի հետ որտեղ կուզենա՝ հանդիպենք». Անդրանիկ Քոչարյանը ներողություն չի խնդրում, իսկ Հովհաննիսյանի հայրը մահացած է

Հոկտեմբեր 03,2019 12:43

Երեկվանից համացանցում քննարկվում է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի արտահայտությունը՝ արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանի հասցեին:

Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Անդրանիկ Քոչարյանը պարզաբանումներ տվեց. «Վերնագիրը դրված է իմ ասածներից, իսկ ես հարցին պատասխանել եմ դրան նախորդած 24news-ում Արփինե Հովհաննիսյանի հարցազրույցի մեջ իմ անունը հոլովելուն: Իհարկե, ինքը ասել է՝ որպես օրինակ, կամ պայմանականորեն, ես էլ հակադարձել եմ՝ պայմանականորեն իմ անունը հոլովելու փոխարեն կարող էր այլ անուն հոլովել, ենթադրենք, մայրիկի կամ ընտանիքի այլ անդամի, նաեւ իրեն, եթե վերաբերում է նախկինում հայտարարագրած ունեցվածքին: Իմ ունեցվածքի հայտարարագիրը դրված է կայքերում, կարող են հանգիստ նայել: Արփինե Հովհաննիսյանը կարող է հանգիստ, իր պաշտոնավարման տարիներին էլ կարող էր ամեն ինչին ծանոթ լինել :Արփինե Հովհաննիսյանը տվել է սխալ գնահատականներ քաղաքական իրողություններին, նաեւ իմ անձին վերաբերող, որի պատասխանը ես պարզապես հնչեցրել եմ այսպիսի ձեւակերպմամբ: Եթե որեւէ մեկը վիրավորվել է դրանից, բայց ես, ինչքան հասկացա, բացի Արփինե Հովհաննիսյանից՝ բոլորը վիրավորվել են եւ որոշակի լյուստրացիա նկատեցի: Վիրավորվածների մեջ տեսնում եմ նաեւ այն ռեսուրսը, որը տիկին նախկին նախարարը՝ Արփինե Հովհաննիսյանը հայտարարեց վերջերս, որ իր ամբողջ ռեսուրսը կկիրառի այդ երիտասարդների հետ կապված իրավական թնջուկն ինչ-որ ձեւ լուսաբանելու համար: Ռեսուրսի մեջ տեսնում եմ միայն ֆեյքեր հայհոյանքների տեսքով: Արժեր, որ դուք նայեիք Արփինե Հովհաննիսյանի ռեսուրսը, հայհոյանքների բովանդակությունն ու բնույթը: Եվ նայեիք նաեւ հարցազրույցը դիտած մեր քաղաքացիների լայքերի քանակը, տարածման քանակը, ոչ մեկը արհեստական միջամտություն չի ունեցել»:

Նա ասաց, որ եթե ինքը որեւէ բան արած լիներ, նախկին իշխանությունները ոչ միայն իր քթից կբերեին, իր երեխաներին ու հարազատներին էլ հանգիստ չէին տա:

Հարցին՝ հստակ ի՞նչ եք ուզեցել ասել, երբ ասում էիք՝ «իր անհայտ հայրիկի»՝ Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց. «Բացատրեմ: Նշանակում է հասարակությանը ոչ հայտնի: Երեկ ամբողջ ֆեյսբուքը փնտրում էր, ոնց որ թե հայտնաբերվեց, անհայտը արդեն հայտնի չի՞: Aravot.am-ը դրել էր Արփինե Հովհաննիսյանի նախընտրական բանը, այնտեղ պապու մասին խոսում էր, հայրիկի մասին ոչինչ չկար: Ես ասել եմ՝ անհայտ»:

Լրագրողները հարցրեցին՝ որպես տղամարդ՝ կնոջն արված ձեր հայտարարությունը ճի՞շտ եք համարում, թե՞ ոչ եւ պատրաստվո՞ւմ եք ներողություն խնդրել՝ Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց. «Ոչ, ներողություն չեմ պատրաստվում խնդրել: Նախ, սպասում եմ, որպեսզի Արփինե Հովհաննիսյանը 24news-ում իր արած հայտարարությունը որեւէ ձեւով մեկնաբանի: Իսկ եթե Արփինե Հովհանիսյանը եւ իր ընտանիքի անդամները նեղացել են, թույլ տվեք, որպեսզի Արփինե Հովհաննիսյանը եւ իր ընտանիքի անդամները գան այդպիսի առաջարկով: Եթե ես վիրավորել եմ իր հայրիկին, ես պատրաստ եմ հանդիպել իր հայրիկի հետ, եթե հայրիկը ցանկանա, ես հասանելի եմ, քննարկենք այս խնդիրը, որն առաջացել է: Պատրաստ եմ, առաջարկում եմ Արփինե Հովհաննիսյանի հայրիկի հետ որտեղ կուզենա՝ հանդիպենք ու քննարկենք որտեղից է առաջացել այս պատմությունը»:

Անդրանիկ Քոչարյանին տեղեկացրեցին, որ Արփինե Հովհաննիսյանի հայրը մահացած է: Նա արձագանքեց. «Չգիտեի»:

Մանրամասները՝ տեսանյութում

https://www.facebook.com/aravot.am/videos/1312602635567138/

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Հ. Գ. Սասուն Միքայելյանն այսօր ասել է լրագրողներին. «Եթե Անդրանիկ Քոչարյանը նման բան է ասել, ես իր փոխարեն ներողություն եմ խնդրում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031