Վերջին տարիներին ԵՄ անդամ երկրներում անկանոն կարգավիճակ ունեցող ՀՀ քաղաքացիների թվաքանակը զգալիորեն ավելացել է։ Նրանց վերաբերյալ նաեւ ԵՄ տարածքը լքելու պաշտոնական որոշում է կայացվել, ինչն էլ հանգեցնելու է առաջիկայում նրանց ինտենսիվ վերադարձին։
Եվրոպայում վերջին տարիների միգրացիոն զարգացումները ցույց են տալիս, որ վերադարձի վրա կենտրոնացումը հետագա տարիներին ոչ թե նվազելու է, այլ ավելանալու է։ Ըստ ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակաոուցվածքների նախարարության միգրացիոն ծառայության՝ Հայաստանն այլեւս դասվում է «ապահով երկրների» շարքին, ուստի Հայաստանի միգրանտներից ստացվող ապաստանի հայցի դիմումների գերակշռող մասը մերժվում է։
Այսպես, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 2010-2018 թվականներին ՀՀ քաղաքացիների կողմից ԵՄ եւ ԵԱՏՄ անդամ պետություններում ներկայացվել է 57 հազար 250 ապաստանի հայց։ Ընդհանուր առմամբ, 2010-2018 թվականների վերջնական որոշումների հիման վրա ՀՀ քաղաքացիներին շնորհվել է 1080 փախստականի կարգավիճակ, 1015 հումանիտար պաշտպանության կարգավիճակ եւ 880 օժանդակ պաշտպանության կարգավիճակ։ Այս ժամանակահատվածի 4 հիմնական նպատակակետ երկրներն են Գերմանիան, Ֆրանսիան, Ավստրիան եւ Բելգիան, որոնք միասին տարեկան ընդունել են ՀՀ քաղաքացի ապաստան հայցողների մոտ 88 տոկոսին։
Սյունէ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում