Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում կան մարդիկ, ովքեր ուզում են, որ Քոչարյանը Ռուսաստանի օգնությամբ վերադառնա իշխանության. «Հայկական ժամանակ»

Հոկտեմբեր 03,2019 12:15

Հիմա Ռոբերտ Քոչարյանի ու նրա գործով ՌԴ նախագահի հետաքրքրվածության մասին։ Ինչո՞ւ է Հայաստանում այդքան մեծ ուշադրություն դարձվում այդ հարցին։ Որովհետեւ Հայաստանում կա մի շերտ՝ նրանք, ովքեր իրենց «լավ են զգացել» Քոչարյանի օրոք (կամ հիմա են լավ զգում, որովհետեւ Քոչարյանը   բացել է փողի քսակն ու առատորեն ֆինանսավորում է ինչ-որ  խմբերի՝ իրեն հրապարակավ աջակցելու դիմաց), եւ այդ շերտը հույս ունի, որ Ռուսաստանի աջակցությամբ Քոչարյանը ոչ միայն ազատ է արձակվելու, այլեւ վերադառնալու է իշխանության։ Եվ իրենց գործերը, հասկանալի է, ավելի են լավանալու։ Այլ կերպ ասած՝ Հայաստանում կան մարդիկ, ովքեր ուզում են, որ Քոչարյանը Ռուսաստանի օգնությամբ վերադառնա իշխանության ու պետության եւ ժողովրդի հաշվին եւս մի քանի հարյուր միլիոն դոլար վաստակի, դժգոհներին էլ «անզգույշ քաշքշեն» տարբեր սրճարանների զուգարաններում։ Ենթագիտակցորեն այդ մարդիկ համարում են, որ եթե որեւէ մեկը Մոսկվայում լավ կապեր ունի, ուրեմն Հայաստանում պիտի վեր լինի օրենքներից, եւ նրա նկատմամբ որեւէ գործողություն չի կարելի իրականացնել առանց Մոսկվայի համաձայնության։ Սա է, չէ՞, ենթատեքստը։ Ու հենց սա է ճորտի հոգեբանությունը։

Ի դեպ՝ տասնամյակներ առաջ, երբ Հայաստանը դեռ անկախ չէր, նույն մեխանիզմն էր գործում։ Եթե որեւէ պաշտոնյա Մոսկվայում (Կենտկոմում) լավ կապեր ուներ, տեղական իշխանությունները նրան ոչինչ անել չէին կարող, ու նա իրեն իրավունք էր վերապահում վարվել՝ ինչպես ուզում է։ Անգամ «միութենական ենթակայության» հիմնարկներ կային, որոնց ղեկավարներին նշանակում կամ հանում էր Մոսկվան: Փաստորեն 28 տարվա անկախությունը շատերի գիտակցության մեջ ոչինչ չի փոխել, ու դեռ կան մարդիկ, որ Հայաստանը համարում են Ռուսաստանի ծայրագավառը («ֆորպոստը», «կրտսեր եղբայրը», անվանեք՝ ինչպես ուզում եք), եւ զարմանում ու վրդովվում են, որ մեր ինքնիշխան երկրի ղեկավարն իրեն ոչ թե հլու-հնազանդ ենթակայի պես է պահում, այլ արժանապատիվ ու սրտաբաց տանտիրոջ։ Տանտիրոջ, որի համար ցանկացած հյուր «գլխի վրա տեղ ունի», բայց չպիտի միջամտի «տան» ներքին գործերին (առավել եւս՝ «պատժի» տանտիրոջը, եթե ինչ-որ բան այնպես չի եղել)։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031