Լրահոս
Օրվա լրահոսը

Սիփան Փաշինյան. Արթուր Վանեցյանը մեղմ ասած, չի բավարարել այն գաղափարները, որը կրում է այսօրվա իշխանությունները. «Ժողովուրդ»

Հոկտեմբեր 03,2019 11:55

«Ժողովուրդ»  օրաթերթի  զրուցակիցը ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիփան Փաշինյանն է։

– Պարոն Փաշինյան, ըստ շրջանառվող տեղեկությունների՝ շուտով հզոր ընդդիմադիր ուժ է ձեւավորվելու Հայաստանում, որի առաջնորդը կարող է լինել Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։ Արդյոք նման ընդդիմության լինելու հարցը անհանգստացնո՞ւմ է ներկայիս իշխանություններին, քանի որ, նույն տեղեկությունների համաձայն, իշխանությունները մտահոգված են այդ հանգամանքով։

– Արթուր Վանեցյանը հեղափոխությունից առաջ եղել է ԱԱԾ աշխատակից, հեղափոխությունից հետո Արթուր Վանեցյանը դարձել է ԱԱԾ տնօրեն…

– Ձեր իշխանությունն է Ա. Վանեցյանին ԱԱԾ տնօրեն նշանակել ու շատ հիացական խոսքերով ներկայացրել նրա գործունեությունը…

– Այո, բայց ինչ-որ ժամանակ հետո Արթուր Վանեցյանը հեռացվել է աշխատանքից, ու այս տրամաբանության մեջ մարդիկ հարցադրումներ են անում, ոչ թե այն մասին, թե ինչու ազատվեց աշխատանքից Արթուր Վանեցյանը՝ սպասելով պատասխանին, թե արդյոք նա ինչ-որ բան ճիշտ չէր արել, կամ ազատումը սուբյեկտիվ է եղել, այլ բոլորը հարցնում են, թե որ մեկի հետ ինչ կապ ուներ, որ դուրս է եկել։

Եկեք մի բան ֆիքսենք. ուժեղ ընդդիմությունը ուժեղ է ժողովրդով… Ներողություն եմ խնդրում, բայց ես այսօր չեմ տեսնում… Ոչ մեկը քրեաօլիգարխիկ որեւիցե ներկայացուցչի հետ չի կարող ընդդիմություն ձեւավորել։ Ես չեմ խոսում կոնկրետ դեպքի մասին, ես խոսում եմ առհասարակ. ՀՀ-ում օլիգարխներ չկան, իսկ այն մարդիկ, ովքեր իրենց համարում են կամ չեն կարողանում դուրս գալ այն կարգավիճակից, ինչ ունեցել են նախկինում, մենք իրենց կհանենք այդ կարգավիճակից շատ հանգիստ ու շատ ինքնավստահ ու հաստատուն քայլերով։

Չքննարկելով Արթուր Վանեցյանի մարդկային որակները, դիտարկելով որպես ԱԱԾ նախկին տնօրեն՝ պետք է ասեմ՝ մեղմ ասած, չի բավարարել այն գաղափարները, որը կրում է այսօրվա իշխանությունները։ Մենք ասել ու ասելու ենք, որ բոլոր կոռուպցիոներները դատվելու են, բոլորը վերադարձնելու են իրենց գողացածը, եւ չի լինելու որեւէ մեկը, որ իրենց հովանավորյալ լինի կամ փորձի իշխանության քթի տակ խաղեր տալ։ Բոլոր նրանք, ովքեր խաղեր կտան, կգնան։

Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031