Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարությունը հաստատեց ՀՀ 2019 թ. հողային հաշվեկշիռը

Հոկտեմբեր 03,2019 12:10

Հայաստանի կառավարությունը հոկտեմբերի 3-ի նիստում հաստատեց ՀՀ հողային ֆոնդի առկայության և բաշխման վերաբերյալ 2019 թ. հաշվետվությունը (հողային հաշվեկշիռը)։ Ընթացիկ տարվա հուլիսի 1-ի դրությամբ հողային հաշվեկշիռն, ինչպես պահանջվում է ՀՀ հողային օրենսգրքի 34-րդ հոդվածով և կառավարության 2000 թվականի հոկտեմբերի 23-ի N656 որոշմամբ, կազմել է Կադաստրի կոմիտեն։ Հաշվեկշիռը Կադաստրի կոմիտեի պաշտոնական կայքէջի Տեղեկատու/Հողային հաշվեկշիռ բաժնում կտեղադրվի որոշման վերաբերյալ գրավոր փաստաթուղթը կառավարությունից ստանալուն պես։

Ի դեպ, 2018 թվականից ի վեր, Կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանի հանձնարարությամբ, հողային հաշվեկշռում առանձին ներկայացվում են նաև համայնքների և մարզերի տվյալները։

Որոշումն ուժի մեջ մտնելուց հետո էկոնոմիկայի և շրջակա միջավայրի նախարարներն ու Ջրային կոմիտեի նախագահը պետք է մարզպետներին, համայնքների ղեկավարներին և Կադաստրի կոմիտեին ներկայացնեն  իրենց ոլորտներում հողային ֆոնդի կազմում փոփոխությունները (բազմամյա տնկարկների հիմնում, նոր հողերի իրացում, ոռոգվող հողերի նոր ելքեր, անտառների հիմնում և  այլն)` հողերի ընթացիկ հաշվառումն  իրականացնելու համար: Շրջակա միջավայրի նախարարը նույն նպատակով պետք է նաև ներկայացնի անտառշինական ծրագրերի իրականացման ժամանակ հայտնաբերված հողային ֆոնդի բաշխման անճշտությունները։

Տվյալների գրաֆիկը ևս առաջիկայում կուղարկենք լրատվամիջոցներին։

 

Կադաստրի կոմիտեի լրատվություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031