Լրահոս
Օրվա լրահոսը

Դիանա Գալոյանի՝ պրոֆեսորի կոչման համար ներկայացված մենագրությունը ծայրից ծայր արտագրված է blognews-ից

Հոկտեմբեր 03,2019 11:28

Երեկ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց, որ Դիանա Գալոյանի արտագրությունների փաստերը վերաբերում են 3 գիտական հոդվածների: Մենք բազմիցս հայտարարել էինք, որ դա միայն երկու օրվա ընթացքում բացահայտվածն է, որին այս պահին պետք է տրվի գնահատական, որովհետև մինչ այդ քննադատվել էր ակադեմիական ազնվության երևույթը: Նշել էինք նաև, որ առկա են բազմաթիվ փաստեր, որոնք դեռևս չենք հրապարակել, քանի որ քանակության մրցամարտ չէ, իսկ երևույթը տհաճ է բոլորիս համար: Բայց քանի որ նախարարը փորձեց միտումնավոր մեղմել իրավիճակը, որպեսզի հետագայում հող նախապատրաստվի խտրական վերաբերմունքը արդարացնելու համար, ուրեմն թող հասարակությունը տեղեկանա, որ ոչ թե 3, այլ 10-ից ավելի գիտական աշխատանքներում հայտնաբերվել են արտագրությունների բազմաթիվ դեպքեր: Այլ խոսքով, որ մի աշխատանքը հասցրել ենք նայել, գրեթե բոլորում նույն լեզվով բազմաթիվ արտագրություններ են:

Եթե այդքան շատ են ուզում վնասել Դ. Գալոյանին, ուրեմն ստիպված շարունակում ենք:

Հերթական դեպքը՝ ՊՐՈՖԵՍՈՐԻ կոչման համար ներկայացված մենագրությունում ԾԱՅՐԻՑ ԾԱՅՐ արտագրված է blognews լրատվական կայքի կից հոդվածը (տե’ս նկարները):

Այս գրքի մասին դեռևս շատ ասելիք ունենք 🙂

Ներկայացնում ենք գրքի և հոդվածի հղումները:

Հարկ ենք համարում ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին հիշեցնել, որ արտագրված տասնյակ աշխատանքները, այն պարտադիր գիտական աշխատություններն են, որոնցում ներառվել են ԴՈԿՏՈՐԱԿԱՆ ԱՏԵՆԱԽՈՍՈՒԹՅԱՆ հիմնական արդյունքները, ինչպես նաև ներկայացվել են ՊՐՈՖԵՍՈՐԻ գիտական կոչման համար: Այսինքն, խոցելի է ոչ միայն դոկտորի աստիճանը, այլև պրոֆեսորի կոչումը:

Այս աշխատանքները անհամեմատ ավելի ծանր դեպքեր են բացահայտում, որովհետև առկա են պրիմիտիվ և մեծածավալ «copy paste»-երի բազմաթիվ դեպքեր, ի տարբերություն Ռ. Հայրապետյանի աշխատանքի տեսական մասում առկա թարգմանված հատվածների:

Հարգելի՛ պարոն նախարար, Դուք հիմա ի՞նչ եք ուզում ասել, այս ամոթալի դեպքերը դեռևս բավարար չե՞ն, շարունակենք հրապարակե՞լ մնացածը, թե՞ անիմաստ շարունակենք բացահայտել նորերը: Դուք մտածում եք մենք այլ անելիք չունե՞նք և պարա՞պ ենք մնացել:

ՀՊՏՀ ուսանողներ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031