Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդին՝ Լեւոն Քոչարյանը՝ իր մայրիկի եւ ՌԴ նախագահի հանդիպման մասին։
– Հանդիպման փաստը, ինչպես գիտեք, հաստատել է նաեւ ՌԴ նախագահի մամուլի խոսնակը։ Ավելին ասել չեմ կարող։
– Տեղյա՞կ էիք, որ Վլ. Պուտինը հանդիպելու է ձեզ հետ։
– Կարծում եմ՝ կհամաձայնեք ինձ հետ, որ նման մակարդակի հանդիպումները սպոնտան չեն լինում։
Կարդացեք նաև
– Արդյոք հանդիպման նպատակը եղել է այն, որ ՌԴ նախագահը փորձի միջնորդել ՀՀ իշխանությունների մոտ՝ Ձեր հայրիկին կալանքից ազատելու հարցում։
– Չեմ կարող մեկնաբանել։
– Արդյոք ՌԴ Նախագահը մտադրություն ունեցել է անձամբ Ռոբերտ Քոչարյանին հանդիպելու։ Հնարավո՞ր է՝ այդ հանդիպումն ինչ-ինչ պատճառներով չի ստացվել, դրա համար է նա Ձեր մայրիկին հանդիպել։
– ՌԴ նախագահի մտադրության մասին հարցի հասցեատերը, կարծում եմ, ես չեմ։
Վահե ՄԱԿԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում