Լրահոս
Օրվա լրահոսը

Մաշկաբանության եւ սեռավարակաբանության բժշկագիտական կենտրոնը հանվեց մասնավորեցման ցանկից

Հոկտեմբեր 03,2019 10:57

Խորհրդարանն այսօր առաջին ընթերցմամբ ընդունեց «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը: Նախագծի հեղինակը «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանն է: Հեղինակն առաջարկում էր «Մաշկաբանության եւ սեռավարակաբանության բժշկագիտական կենտրոն» ՓԲԸ-ն հանել մասնավորեցման ցանկից: Գլխադասային հանձնաժողովում կառավարության տեսակետը ներկայացնող պաշտոնյաները դեմ էին արտահայտվում պատգամավորի նախաձեռնությանը: Նախագիծն ընդունվեց 71 կողմ, 4 դեմ և 22 ձեռնպահ ձայներով:

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը մինչ քվեարկությունը հայտարարեց, որ իրենց խմբակցությունն այս նախագծին քվեարկելու է ազատ:

Այժմ խորհրդարանում քննարկվում է կառավարության բացասական եզրակացությանն արժանացած «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Վարազդատ Կարապետյանի, Արտակ Մանուկյանի եւ Բաբկեն Թունյանի առաջարկը` Հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին: Նախագծով հարկային արտոնություններ են սահմանվում բրոկերային գործունեության մասով:

Ըստ հարցը ներկայացնող Արտակ Մանուկյանի, նախագծի նախնական առավելագույն բացասական ազդեցությունը 60 միլիոն դրամ է: Այսինքն, նախագծի ընդունման արդյունքում այդքան է կազմելու բյուջեի կորուստը: Բայց նկատի ունենալով ներկայիս իշխանության նկատմամբ բարձր վստահությունը, նախագծի հեղինակները կարծում են, որ նման փոքր, բայց կարեւոր քայլերով գնալ առավել համակարգային փոփոխությունների:

Գլխադասային հանձնաժողովը, հիշեցնենք, դրական եզրակացություն է տվել նախագծին:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031