Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը քիչ առաջ հանդես է եկել ուղերձով, որտեղ մասնավորապես նշում է. «Հաշվի առնելով աղբի սիստեմատիկ չհավաքման փաստերը, աղբամանների փաստացի խիստ անբավարար քանակը, դրանց տեխնիկական վիճակը, աղբատար մեքենաների անբավարար քանակը, որոնք միասին վերցրած անբավարար են դարձնում պայմանագրով նախատեսված ծառայությունների մատուցումը սահմանված ժամկետներով, 2019 թվականի օգոստոսի 29-ից ծառայությունների իսպառ դադարեցման փաստը, ապահովագրության պայմանագրերի բացակայությունը, գնումների մասին օրենքով մասնագիտական փորձառություն և ֆինանսական միջոցների որակավորման չափանիշների սխալ գնահատումը պայմանագրերի կնքման ժամանակ, որոնք արձանագրված են իմ կողմից տրվող ծանուցման մեջ, հիմք ընդունելով պայմանագրերի համապատասխան դրույթները և ղեկավարվելով Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին օրենքով՝ ամբողջությամբ, միակողմանի կերպով լուծում եմ «Սանիթեք»-ի հետ կնքված պայմանագրերը»:
Մանրամասն՝ տեսանյութում:
https://www.facebook.com/HaykMarutyanMayor/videos/926973814345138/