Կառավարությունը մտադիր է Ավստրալիայում ՀՀ դեսպանատուն ունենալ: Այս մասին այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը:
«Հարցը մեր օրակարգում է, մենք բանակցում ենք: Դա մեր նպատակներից է: Բայց կան գերակայություններ, ուստի որոշվել է դեսպանատներ բացել նախ Իսրայելում ու Եթովպիայում»,-նշեց նախարարը: Նա չասաց, թե Ավստրալիայում ՀՀ դեսպանատան բացման ինչ ժամկետների մասին է խոսքը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ