«Շուտով ձմեռ է: Հնարավո՞ր է, որ դեկտեմբերին անակնկալ իմանանք՝ գազը թանկանում է»,-կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ այսօր այսպիսի մտահոգություն բարձրաձայնեց ԲՀԿ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը:
Արձագանքեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը. «Չի կարող լինել նման իրավիճակ, երբ դեկտեմբերին նման բան հայտարարվի: Ձմռան ամիսներին գազը թանկանալ չի կարող»:
Ինչ վերաբերում է ռուսական գազի սակագնի շուրջ բանակցություններին, Մհեր Գրիգորյանը նշեց. «Չենք ունենա մի իրավիճակ, որ հայտարարենք, թե հունվարի 1-ից գազը թանկանալու է: Ինչ պայմանավորվածության էլ հասնենք «Գազպրոմ»-ի հետ, այն չի կարող ի կատար ածվել անմիջապես կամ ամիսներ անց»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ