«Հիմա ձեր տրամաբանությամբ, եթե նայենք, ուրեմն՝ կառավարական շենքերը չվերանորոգե՞նք: Հենց հիմա կառավարության շենքի բակը նորոգվում է, որովհետեւ ամաչում եմ՝ պատերը քանդված են, հյուրեր են գալիս»,-կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ այսօր հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով պատգամավոր Տիգրան Ուլիխանյանի նկատառմանն այն մասին, որ քաղաքացիների մի մասը դժգոհ է կառավարական առանձնատների փաստից, պետական ծախսերի թափանցիկության աստիճանից, չհիմնավորված ծախսերից:
Փաշինյանը դժգոհության հետ համաձայն չէր. «Ուր գնում ենք, «սելֆի» ենք անում, ուղիղ եթեր մտնում:
Այդ նույն կառավարական առանձնատներից մեկում երեկ ԵՏՄ նիստն էր: Գաղտնի ծախսեր չկան, ամեն ինչ հիմնավորված է»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ