«Մենք ուզում ենք ընդլայնել Իրանի հետ էներգետիկ գործակցությունը, բայց դա պետք է անենք այնպես, որ չխանգարի այլ հարաբերությունների զարգացմանը»,-ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ այսօր անդրադառնալով երեկ ԵՏՄ վեհաժողովին Իրանի նախագահի ներկայությանը եւ այդ երկրի հետ հնարավոր գործակցության զարգացմանը, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա շեշտեց, որ նշյալ հարցում դեռ նրբություններ կան, որոնք չեն կարող հաշվի չառնել:
Փաշինյանը վստահեցրեց՝ բոլոր ջանքերը գործադրում են, որ ԵՏՄ-ի հետ ՀՀ-ի աշխատանքն առավել արդյունավետ դառնա. «Մեր հարաբերությունները ԵՏՄ երկրների հետ ավելի դրական լիցք կստանան: Միայն Վլադիմիր Պուտինի հետ երկու ծավալուն հանդիպում ունեցա: Խոսել ենք մեր հարաբերությունների ողջ ծավալի մասին»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ