Խոսքս ուղղում եմ ԱԺ իմ քայլական 87 պատգամավորներին: Սա նոր Հայաստանի պատգամավորի կերպար չէ, վստահ եմ՝ ձեզնից շատ-շատերը շոկ են ապրում այդ մարդու ասածից։ Դուք տարբեր արժեհամակարգեր եք ներկայացնում։
Վստահ եմ, որ չեք կիսում ձեր գործընկերոջ վարքագիծը՝ թե՛ որպես պատգամավոր, թե՛ որպես մարդ, հետևաբար պետք է հնչի ձեր կոշտ արձագանքը: Անհատական ձայնն այս դեպքում շատ կարևոր է։
Հուսամ՝ ձեր մեջ կգտնվեն քաղաքական կուլտուրա և համարձակություն ունեցողներ՝ ներողություն խնդրելու Արփինե Հովհաննիսյանից:
Բայց հարցն ավելի խորն է. Անդրանիկ Քոչարյանը ձեզնից մե՞կն է, թե՞ դուք 87 հոգով մերժում եք նրան։ Շարունակելո՞ւ եք միասին աշխատել՝ մտնելու եք խմբակցության նույն սենյակ, նույն դահլիճ։ Մի՛ լռեք։ Պատասխանը մեկն է՝ կամ-կամ։ Պահանջե՛ք նրա հեռացումը ԱԺ-ից։ Դա Արփինեին չէ պետք, դա Ձեզ է պետք։
Կարդացեք նաև
Էլինար Վարդանյան
«Այլընտրանքային նախագծեր» խումբ
Այս թեմայով մի գրառում արել եմ, բայց Էլինար Վարդանյանին չեմ կարող հացս չուղղել: Օրեր առաջ Ձեր պայքարի կարկառուն գաղափարական ընկեր Արամ Հարությունյանը հրապարակավ ապտակեց մի ակտիվիստ կնոջ, հետո էլ հայտարարեց, որ նրան կին չի համարում: Ձեր համախոհներից ոչ մեկը, ոչ էլ Դուք, ձայն չհանեցիք: Հիմա հարցս ուղղում եմ Ձեզ՝ Արամ Հարությունյանը ձեզնից մե՞կն է: