Ռուսաստանը ռազմական գործողությունների վերսկսման վտանգ Արցախում չի տեսնում: Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը «Վալդայ» ամենամյա համաժողովում ելույթի ժամանակ:
«Այստեղ որևէ ակնհայտ վտանգ չեմ տեսնում, թեպետ նաև ոչ ակնհայտ, խոշոր ռազմական գործողություններ չեն վերսկսվի»,-ասել է Լավրովը:
Միևնույն ժամանակ նա նշել է, որ ռուսական կողմը կանի հնարավոր ամեն ինչ, որպեսզի նման բան տեղի չունենա: ՌԴ արտգործնախարարը նաև ընդգծել է, որ վերջին շրջանում շփման գծում իրավիճակը բավականին հանգիստ է, միջադեպերը քիչ են և ոչ շատ խոշոր: «Իսկ ահա քաղաքական գործընթացը արգելակված է, և առայժմ չի ստացվում տեղից շարժել: Կողմերը հայտարարություններ են անում, բավականին լուրջ, այդ թվում՝ հնչել են հայտարարություններ, որ Ղարաբաղը Հայաստան է, ինչպես Տիրանայից Ալբանիայի վարչապետը հայտարարեց «Կոսովոն Ալբանիա է»: Դա, իհարկե, չի օգնում ստեղծել մթնոլորտ՝ բանակցային գործընթացը վերսկսելու համար»,-ասել է Լավրովը:
Նրա խոսքով՝ Ռուսաստանը ամերիկացիների և ֆրանսիացիների հետ համատեղ աշխատում է, և սա այն քիչ դեպքերից է, երբ կա բացարձակ միասնական տեսլական, բազային փաստաթղթեր: «Չենք ցանկանում իրագործել դրանք, ցանկանում ենք այդ բազային սկզբունքների հիման վրա, որոնք բազմիցս քննարկվել են, հանգուցալուծում գտնել: Բայց հանգուցալուծում, իհարկե, պետք է գտնել ուղիղ երկխոսության միջոցով: Շփումներ կան, բայց կարգավորման մասին երկխոսություններն առայժմ չեն վերսկսվել»,- հավելել է նա:
Կարդացեք նաև
https://www.youtube.com/watch?v=oE7jyVCioBw
Պատրաստեց՝ ՎԻԿՏՈՐՅԱ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ