Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԱՏՄ համաձայնագրով Հայաստանը վերջապես կկարողանա ապրանք արտահանել Իրան. Արմեն Իսրայելյան. «Ա1+»

Հոկտեմբեր 02,2019 19:20

Մի քանի օր հետո ուժի մեջ է մտնելու ԵԱՏՄ երկրների և Իրանի միջև ազատ առևտրի գոտու ձևավորմանը միտված ժամանակավոր համաձայնագիրը: Այն ստորագրվել էր 2018թ մայիսի 17-ին Աստանայի տնտեսական համաժողովի շրջանակներում։ Ըստ իրանագետ Արմեն Իսրայելյանի՝ Հայաստանը վերջապես կկարողանա ապրանքատեսակներ արտահանել հարեւան Իրան։

«Ա1+»-ի հետ զրույցում իրանագետը հիշեցնում է, թե ինչ միջոցների է դիմել Իրանը տեղական արտադրողին պաշտպանելու համար, եւ բարձր մաքսատուրքերի միջոցով գրեթե անհնար դարձրել այդ շուկա ներկրվող ապրանքների մոտքը։ Ըստ համաձայնագրի՝ Իրանի ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափերի միջին մակարդակը արդյունաբերական ապրանքների նկատմամբ նվազելու է 22,4%-ից մինչև 15,4%։ Գյուղատնտեսական ապրանքների դեպքում Իրանը կնվազեցնի տուրքերը միջինում 32,2%-ից մինչև 13,2%։ Իրանը ԵԱՏՄ-ն կարեւորում է թե քաղաքական , թե տնտեսական առումներով. այն կմոտեցնի Իրանին Շանհայի համագործակցության կազմակերպությանը։ Ինչ վերաբերում է հայ-իրանական ներուժի թերի օգտագործմանը, իրանագետը նկատում է, որ այս հարցում «ռուսական գործոնը մենք ուռճացրել ենք»։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031