Ադրբեջանի արտգործնախարարությունն անդրադարձել է ԱՄՆ կոնգրեսական, Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոունի Արցախ կատարած այցին: Ինչպես հաղորդում է Haqqin ադրբեջանական գործակալությունը, գերատեսչությունը կոնգրեսականի այցը Արցախ համարում է «անօրինական և միջազգային իրավունքին հակասող»:
Ադրբեջանի ԱԳՆ-ում նշել են, որ Փելոունը 2017 թվականից ներառված է Ադրբեջանի «սև ցուցակում», ինչ վերաբերում է մյուս կոնգրեսականների՝ Արցախ նախատեսված այցերին, ապա նրանք ևս այցից հետո կհայտնվեն այդ ցուցակում:
«Ադրբեջանը Վաշինգտոնի առաջ մշտապես բարձրացնում է կոնգրեսականների անօրինական գործողությունների հարցը»,-ասվում է Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 1–ին հանդիպում է ունեցել Ֆրենկ Փալոունի հետ:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ