Լրահոս
Օրվա լրահոսը

Մոսկվայի դատարանը մասնակի բավարարել է «Արմենիա» ռեստորանի հայցն ընդդեմ Նավալնիի

Հոկտեմբեր 02,2019 15:57

Մոսկվայի Տվերի դատարանը մասնակի բավարարել է «Արմենիա» ռեստորանի` 550 հազար ռուբլի գումարի չափով փոխհատուցման մասին հայցը: Դատարանը վճռել է, որ «Արմենիա» խանութ-սրճարանը ռուս ընդդիմադիր գործիչներից փոխհատուցում կստանա 241 հազար 520 ռուբլու չափով՝ հուլիսի վերջին Մոսկվայի կենտրոնում բողոքի ցույցերի կազմակերպիչներից կրած վնասի համար:

Որպես պատասխանող կողմ հանդես են գալիս ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնին, Մոսկվայի քաղաքային դումայի չգրանցված թեկնածուներ Իլյա Յաշինը և Լյուբով Սոբոլը, ինչպես նաև Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի աշխատակից Գեորգի Ալբուրովը:

Ավելի վաղ ռեստորանի սեփականատեր «Անկոր» ընկերությունը դատական հայց էր ներկայացրել ընդդիմադիր քաղաքական գործիչների դեմ՝ պահանջելով 550 հազար ռուբլու փոխհատուցում, քանի որ հուլիսի 27-ի բողոքի ցույցը տեղի էր ունեցել ռեստորանի անմիջական հարևանությամբ, ինչի պատճառով հաստատությունը ստիպված են եղել փակել այդ օրը:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031