Հոկտեմբերի 1-ին, ժամը 21.30-ին ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողներն, օպերատիվ տեղեկություններն իրացնելիս, ապօրինի ծառահատում կատարելու կասկածանքով, Տավուշ գյուղի սկզբնամասից բաժնի հատուկ պահպանվող տարածք են տեղափոխել փայտանյութով բարձված «ՈՒԱԶ» մակնիշի մեքենա, որի վարորդ 35-ամյա տավուշցին փայտանյութի համար փաստաթուղթ չի ներկայացրել:
Նա հայտնել է, թե կաղնի և թխկի տեսակի թաց կանգուն ծառերն ինքն ապօրինի հատել է «Նավուրի» անտառպետության մասնաճյուղից:
Նշանակվել է մասնագիտական ստուգում:
Նախապատրաստվում են նյութեր:
Կարդացեք նաև
ՀՀ ոստիկանություն