Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Մի քանի վախենալու հիվանդություններ ասելուց հետո այս օրինագիծը կարեւոր դարձավ». Առողջապահության փոխնախարար

Հոկտեմբեր 02,2019 15:29

ՀՀ առողջապահության նախարարությունը դրական կարծիք չունի ԱԺ-ում այսօր քննարկվող այն նախագծի մասին, որով «Իմ քայլի» պատգամավոր Նարեկ Զեյնալյանն առաջարկում է չմասնավորեցնել «Մաշկաբանության եւ սեռավարակաբանության բժշկագիտական կենտրոն» հիմնարկը՝ այն թողնելով Առողջապահության նախարարության ենթակայության ներքո:

«Կառավարությունը բացասական եզրակացություն է տվել այս նախագծին, որի հետեւանքները վերջնական գնահատական չեն ստացել: Տնտեսական հարցերի հանձնաժողովում նախագծի քննարկումը չուներ տնտեսական եզրակացություն եւ ապագա: Մի քանի վախենալու հիվանդությունների անուններ հնչեցնելուց հետո կարծես պարզ դարձավ, որ այս օրինագիծն այնքան կարեւոր է, որ կարելի է հավանության արժանացնել»,-ԱԺ նիստում հայտարարեց Առողջապահության փոխնախարար Հովհաննես Հարությունյանը:

Նրա խոսքով՝ նշյալ բուժկենտրոնի պարագայում ռազմավարական նշանակության խնդիր չկա, ինչպես պատգամավորն էր պնդել. «Նախարարությունն իր ենթակայության ներքո չի տեսնում այս բուժկենտրոնի զարգացման հեռանկարը: Գտնում ենք, որ այն պետք է գործի որպես բազմաֆունկցիոնալ կենտրոն, որի համար պարտադիր է ֆինանսական մեծ ներդրումը, որն այսօր նախարարության բյուջեն չի կարող ապահովել: ԲԿ-ի շենքային պայմանները բարենպաստ չեն, ինչը բացասական արձագանք է ստեղծում հանրության շրջանում: Զարգացման համար պետք չէ մասնավորեցման ցանկից այս ԲԿ-ն դուրս բերել»: Փոխնախարարը պատգամավորներին կոչ արեց օրինագիծը քվեարկելիս հաշվի առնել լիազոր պետական կառույցի նշյալ դիրքորոշումը:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031