Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադյանին ստիպել են, որ իմ դեմ ցուցմունք գրի». Դավիթ Սանասարյան

Հոկտեմբեր 02,2019 14:08

«Երբ ես ներգրավված չէի այդ գործով, որպես մեղադրյալ, ինձ մոտ են եկել Ադյանի հարազատները, փաստաբանները եւ ասել են, որ Ադյանին քննիչները ստիպում են, որ Ձեզ վրա ցուցմունք գրի»,- այսօր «Մեդիա կենտրոնում» հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարեց ՊՎԾ լիազորությունները կասեցված պետ Դավիթ Սանասարյանը` հավելելով, որ հետագայում այդ մարդիկ հրաժարվել են, որ նման բան են ասել: Այս մասին Դավիթ Սանասարյանը նաեւ Նիկոլ Փաշինյանին է ասել, բայց մասնավոր զրույցից մանրամասներ չցանկացավ հրապարակել եւ այդ առիթով վարչապետի մոտեցումը ներկայացնել:

Դավիթ Սանասարյանն այնպիսի տպավորություն ունի, որ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ու Սամվել Ադյանի` իր դեմ ցուցմունքները մի սենյակում են գրվել, քանի որ շատ սահուն փոխլրացնում են միմյանց: Դավիթ Սանասարյանը կարծում է, որ Արսեն Թորոսյանը շահագրգիռ էր, որպեսզի նախարարության գնումները ՊՎԾ-ն չհսկի, մամուլից էլ տեղյակ է, որ այդ գործընթացն այս պահին առողջապահության նախարարության մասով չի իրականացվում:

Դավիթ Սանասարյանը նաեւ հայտարարեց, որ Արսեն Թորոսյանն ակնհայտ շահագրգիռ է եղել ՊՎԾ-ի կողմից ԵՊԲՀ-ում ստուգումների արդյունքների մասով:

Հեգնելով ԱԱԾ նախկին պետին էլ՝ ասաց, որ ինքն էլ շատ բան գիտի, բայց քանի որ խոսքը ազգային անվտանգությանն է վերաբերում, չի խոսի:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031