Այսօր ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանը լրագրողների հետ զրույցում հարցին՝ ձեր տարաձայնությունը Ռոբերտ Քոչարյանի հետ կապված ԲՀԿ խմբակցությունում հարթվե՞լ է, Դուք էլի՞ կարծում եք, որ Քոչարյանը քաղբանտարկյալ է՝ պատասխանեց. «Ես իմ կարծիքը հայտնել եմ, խմբակցությունն էլ իր կարծիքը հայտնել է: Մենք միասին ենք,մենք տարբեր կարծիքներ չունենք: Իմ անձնական կարծիքը Ռոբերտ Քոչարյանի մասին ես ասել եմ ու նորից կրկնում եմ, հազար անգամ էլ կկրկնեմ, որովհետեւ տասը տարի միասին աշխատել ենք: Ինչ մնում է իրավական հարթությունում, թե հետագայում ինչ կլինի, կապրենք՝ կտեսնենք, Աստված ցույց կտա»:
Հաշվի առնելով, որ Վարդան Ղուկասյանը հարցազրույցների ժամանակ պարբերաբար Աստվածաշնչից մեջբերումներ է անում ու Աստծո անունը տալիս, հարցրեցին՝ Դուք աղոթո՞ւմ եք Ռոբերտ Քոչարյանի ազատության համար: Ղուկասյանը պատասխանեց. «Աղոթելը ծիծաղով չէ: Ես ընդհանրապես քեզ համար էլ եմ աղոթում, որ Աստված խելք ու շնորհք տա բոլորին եւ հայոց երկրում էլ խաղաղություն լինի: Որովհետեւ երբ ասում ես «Հայր մերն», չես ասում «Հայր իմ»: Երբ որեւիցե մեկն ասում է Հայր մեր, աղոթում է բոլորիս համար: Հավատքը ծիծաղի առարկա մի սարքեք, որովհետեւ ես մեղկում եմ ձեզ»:
Վարդան Ղուկասյանը նաեւ խոսեց իր բացակայությունների մասին, հիշեցնենք, որ ամենաշատ բացակայած պատգամավորն է: Նա ասաց, որ իր մարմնի մեջ 200-ից ավելի բեկորներ կան, որոնք շարժվում են:
Մանրամասները՝ տեսանյութում:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ