ԱՄՆ-ում բնակվող հայ բռնցքամարտիկ Վանես Մարտիրոսյանը ձերբակալվել է՝ կնոջը ծեծելու մեղադրանքով: Ինչպես հաղորդում է TMZ Sports կայքը, 33-ամյա Մարտիրոսյանը կնոջ հետ վիճել է սեպտեմբերի 15-ին:
Տեղեկատվության համաձայն՝ վեճի ընթացքում Մարտիրոսյանը հարվածել է կնոջ դեմքին, ինչի հետևանքով վերջինս քիթը վնասվել է:
Մարտիրոսյանի կնոջը հաջողվել է փախչել բռնցքամարտիկից և դիմել ոստիկանություն: Բռնցքամարտիկը ձերբակալվել է միջադեպի հաջորդ օրը, բայց նույն օրը մարզիկին բաց են թողել 50 հազար դոլար գրավի դիմաց:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ