Լրահոս
Օրվա լրահոսը

Մակունցը ԲՀԿ-ի որոշումը որակում է «անհասկանալի» եւ քաղաքական

Հոկտեմբեր 02,2019 13:10

Այսօր ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը հայտնել էր, որ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցի հետ կապված որոշել են չմասնակցել քվեարկությանը:

Այս առնչությամբ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը լրագրողների հետ զրույցում «անհասկանալի» որակեց ԲՀԿ-ի այդ մոտեցումը: Նրա խոսքով՝ «ԲՀԿ-ն ոչ թե ասում է՝ դեմ է կամ կողմ է, այլ առհասարակ նախընտրում են չմասնակցել քվեարկությանը…Կարեւոր է նմանատիպ հարցերում դիրքորոշում արտահայտելը, եւ, իհարկե, իրավական փաստարկների պարագայում կոնսենսուսի գալով առաջ գնալը: Այս պարագայում ԲՀԿ-ն չի հայտնում դիրքորոշում: Այս պարագայում խմբակցությունն ընդամենը գերադասում է չհայտնել կարծիք»:

Aravot.am-ի հարցին՝ ձեզ համար սպասելի՞ էր ԲՀԿ-ի այս դիրքորոշումը եւ ձեր կարծիքով, ի՞նչն է կաշկանդում ԲՀԿ-ին դեմ կամ կողմ դիրքորոշում չհայտնել, կա՞ մի բան, որ նրանց կաշկանդում է՝ Մակունցը պատասխանեց. «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախկինում նրանք այլ դիրքորոշում են ունեցել, իհարկե, անհասկանալի է այս պարագայում դիրքորոշում չհայտնելը: Նրանք չեն հայտնել դիրքորոշում, որ դեմ են քվեարկելու կամ կողմ են քվեարկելու նախագծին, այլ նախընտրել են դիրքորոշում չհայտնել, առհասարակ ձեռնպահ մնալ: Այս պահին չեմ կարող ասել, թե ինչով է դա պայմանավորված: Եվ կարծում եմ, որ քայլերի պարզաբանումը պետք է ներկայացնի հենց ԲՀԿ-ն, որովհետեւ դա հանրությանը հետաքրքրող հարց է եւ իրենք պետք է պարզաբանեն»:

Մեր հարցին՝ պարզ է, որ ԲՀԿ-ն ՀՀԿ-ի հետ, որի անդամ է եղել Հրայր Թովմասյանը, կոալիցիոն նախկին գործընկերն է, հնարավո՞ր է, որ այն թելերը, որոնք եղել են ժամանակին, ամբողջությամբ չեն կտրվել ու այս դիրքորոշումը հենց դրա հետ է կապված՝ Մակունցը պատասխանեց. «Ինձ համար անհասկանալի է, երբ իրավական հիմնավորումների պարագայում իրավական հիմնավորումները դրվել են մի կողմ: Հակառակ պարագայում ԲՀԿ-ն կհայտարարեր, որ իրավական հիմնավորումները թույլ են, նրանք պարզապես գերադասել են չմասնակցել եւ ձեռնպահ մնալ քվեարկությանը»:

Ճշտեցին, այսինքն, սա քաղաքակա՞ն որոշում էր ԲՀԿ-ի կողմից՝ Մակունցը պատասխանեց, որ այո:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031