Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ իմաստ ունի հենց գագաթնաժողովի օրը ԵԱՏՄ դեմ ցույց անելը, եթե Հայաստանն այդ կառույցի անդամ է, օրակարգում այդ կառույցից դուրս գալու հարց չկա. «Հայկական ժամանակ»

Հոկտեմբեր 02,2019 12:45

Նորմալ է, որ Հայաստանում կան եւ՛ մեր երկիրը ռուսական ազդեցության տիրույթից դուրս բերելու կողմնակիցներ, եւ՛ Ռուսաստանի անունով երդվողներ ու «արեւմտյան գործակալական ցանցերի դեմ պայքարողներ»: Բայց նորմալ չէ, որ մարդկանց մի մասը փորձում է Հայաստանում ռուսական ազդեցության դեմ պայքարել Արեւմուտքի օգնությամբ, մյուս մասը ԵԱՏՄ-ին (այսինքն՝ ոչ միայն Ռուսաստանին, այլեւ Ղազախստանին, Բելառուսին եւ մյուսներին) է հրավիրում Հայաստան՝ «արեւմտյան ազդեցության» դեմ պայքարելու համար:

Վերջին հաշվով ի՞նչ է մեզ տալիս այդ ակցիաներն ամբողջ աշխարհին ի ցույց դնելը, ինչո՞ւ ենք մենք մեր խնդիրներն անպայման ուզում լուծել՝ «դրսից տղա կանչելով»: Նման ակցիաները միայն մի բան են ցույց տալիս՝ մեր հասարակությունը պառակտված է: Իսկ դրանից միանշանակ կշտապեն օգտվել եւ՛ ԵԱՏՄ անդամ երկրները, եւ՛ Արեւմուտքը: Ամեն մեկն՝ ըստ սեփական շահերի: Օրինակ՝ ի՞նչ իմաստ ունի հենց գագաթնաժողովի օրը ԵԱՏՄ դեմ ցույց անելը, եթե Հայաստանն այդ կառույցի անդամ է, օրակարգում այդ կառույցից դուրս գալու հարց չկա, եւ մեր նպատակը կառույցի ներսում սեփական շահերն առավելագույնս պաշտպանելն է:

Կամ ի՞նչ իմաստ ունի պայմանական «սորոսականներին» որպես արեւմտյան գործակալներ ներկայացնելն ու նրանց դեմ պայքարում ՌԴ-ից օգնություն խնդրելը, եթե Հայաստանի տարածքում ռուսական գործակալական ցանցը մեծ հավանականությամբ արեւմտյանից պակաս էֆեկտիվությամբ չի գործում:

Հայաստանն ինքնիշխան պետություն է եւ ոչ թե՝ աշխարհաքաղաքական բեւեռների ազդեցության գործակալների ճակատամարտի թատերաբեմ: Իսկ ինքնիշխանության մակարդակը կախված է նաեւ նրանից, թե որքանով է հասարակությունը միասնական առնվազն արտաքին միջամտությունները բացառելու եւ սեփական որոշումներն ինքնուրույն կայացնելու հարցում:

Ի տես աշխարհի պետք է ոչ թե կռվել՝ արտաքին (այդ թվում՝ նաեւ ֆինանսական) աջակցություն ակնկալելով, այլ հակառակը՝ ցույց տալ մեր միասնությունը: Իսկ ներսի հարցերը կարող ենք լուծել նաեւ հետո՝ արտաքին աշխարհի աչքից հեռու: Գիտակից հասարակություններ ունեցող լուրջ պետություններն այդպես են վարվում:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031