ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձանց պահելու վայրի խցերից մեկում սեպտեմբերի 27-ին իրականացված խուզարկությամբ պարզվել է, որ կալանավորված անձ Ի․ Հ․-ն փախուստ կատարելու նպատակով մկրատի գործադրմամբ մոտ մեկ ամիս շարունակ քանդել է խցի պատուհանին հարակից պատի քարն ամրացնող բետոնե շերտը՝ թուլացնելով ճաղավանդակը, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցրել։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ օրենսգրքի 34-355 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։
Հ․Գ․ Հիշեցնենք, որ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում փախուստի մեկ փորձ ևս կանխվել էր ս․թ․ օգոստոսի 26-ին։ Փաստի առթիվ նախապատրաստված նյութերով սեպտեմբերի 13-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-355 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ Նախաքննությունը շարունակվում է։
Կարդացեք նաև
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության
հանրային կապերի բաժին