Այսօր ԱԺ-ում լրագրողները ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին հարցրեցին՝ Բելառուսի նախագահը՝ Լուկաշենկոն, ձեր տա՞նն է գիշերել, ի՞նչ հարցեր եք քննարկել: Ծառուկյանը պատասխանեց. «Ալեքսանդր Գրիգորեւիչը մեր տանը չի գիշերել: Նա իմ ընկերն է, գիշերել է ընդունելության տանը»:
Հարցին, թե ի՞նչ հարցեր եք այնուամենայնիվ քննարկել, Ծառուկյանն ի պատասխան բարձր սկսեց ծիծաղել:
Խոսելով իր ընկերոջ՝ Սեդրակ Առուստամյանի մասին, որին մեղադրանք է առաջադրվել, Ծառուկյանն ասաց. «Օրենքի առաջ բոլորը հավասար են: Իրավական մարմիններում քննում են, երբ որ կավարտեն, իրենք իրենց որոշումը կասեն: Ձեր բոլորի համար էլ պարզ կլինի»:
Հարցին՝ փորձե՞լ եք պարզել՝ ի՞նչ է կատարվել, ինչո՞ւ հատկապես Սեդրակ Առուստամյանը, ձեզ ուղղված սլաքներ չկա՞ն՝ Ծառուկյանը պատասխանեց. «Ինչի Առուստամյանը քաղաքացի չի՞, ի՞նչ է պատահել: Ես ոչ մի բան չեմ տեսնում, ասում եմ՝ օրենքի առաջ բոլորը հավասար են: Կա հարց՝ կա քննություն, քննությունը կավարտվի, բոլորի համար պարզ կլինի: Ես ոչ մի բան էլ իր հետ չեմ խոսել»:
Կարդացեք նաև
Այսօր Գագիկ Ծառուկյանը նաեւ հրապարակեց իրենց որոշումը՝ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարեցման հարցի հետ կապված. «Որոշողը ԱԺ-ն չի, ՍԴ-ն է, դրա համար մենք խմբակցությունով քննարկեցինք, որոշեցինք չմասնակցել այդ քվեարկությանը»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ