Լրահոս
Օրվա լրահոսը

«Հունվարի 1-ից կբարձրանա 57 000 պետական ծառայողի եւ 130 000 մասնավոր հատվածի աշխատողի աշխատավարձը». Պատգամավոր

Հոկտեմբեր 02,2019 11:14

ԱԺ այսօրվա նիստում պատգամավորները քննարկում են «Նվազագույն աշխատավարձի մասին» եւ «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու մասին երեք պատգամավորների մշակած օրինագիծը, ըստ որի՝ 2020թ.-ի հունվարի մեկից ՀՀ-ում բարձրանում է նվազագույն աշխատավարձի շեմը:

«Իմ քայլի» պատգամավոր Վարազդատ Կարապետյանը, ներկայացնելով օրինագիծը, նշեց, որ ներկայումս նվազագույն աշխատավարձը 55 000 դրամ է. «Առաջարկեցինք 63 000: Բազային աշխատավարձը 66 000-ից փոքր ինչ ավել է, ուստի այդ թվի վրա չէինք կարող ազդել: Շատ մարդիկ, այդ թվում` առեւտրի ոլորտում աշխատող, ստանում են նվազագույն աշխատավարձ: Կառավարությունն առաջարկեց 68 000 դրամ, որի պարագայում ունենք ազդեցություն բազային աշխատավարձի վրա, ուստի պետք էր փոփոխություններ մտցնել նաեւ «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում, ինչը եւ արվեց: Ուստի մենք առաջարկում ենք նվազագույն աշխատավարձը դարձնել 68 000 դրամ»:

Վարազդատ Կարապետյանի փոխանցմամբ՝ այս օրենքի ընդունման արդյունքում կբարձրանա 57 000 պետական ծառայողի եւ 130 000 մասնավոր հատվածի աշխատողի աշխատավարձը: Պատգամավորի խոսքով՝ կառավարությունը սա ողջունում է եւ պատրաստ է:

 Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031