Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Երեւանում 40 բուքմեյքերական գրասենյակն էլ է բավարար, որ մարդիկ տուն-տեղը կրվեն». Սիսակ Գաբրիելյան

Հոկտեմբեր 02,2019 10:58

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ԱԺ-ն այսօր քննարկում է պատգամավորներ Ալեն Սիմոնյանի, Նաիրա Զոհրաբյանի եւ Սիփան Փաշինյանի մշակած՝ «Վիճակախաղերի մասին» օրենքը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու հարցը:

Օրինագծում փոփոխություն է եղել, ըստ որի՝ 2020թ.-ի նոյեմբերի մեկից Երեւանի ամեն վարչական շրջանում կարող է գործել միայն մեկ բուքմեյքերական գրասենյակ: «Սա հեշտ չի լինելու, մի քիչ նեղսրտած եմ. կարծում եմ՝ ինչ խոստացել ենք, չենք անում»,-մտահոգություն հայտնեց «Իմ քայլի» պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը:

«Խոստացել էինք բուքմեյքերական գրասենյակները փակել, բայց բուքմեյքերական գործող չորս ընկերություն կա, այսինքն՝ Երեւանում քառասուն գրասենյակ կգործի: Դա էլ է բավական, որ մարդիկ տուն-տեղը կրվեն, ընտանիքները քանդվեն, ուստի պարոն Սիմոնյան, մտածեք, այդ ընկերությունները կարող են մասնատվել եւ էլի գրասենյակներ բացել»,-նկատեց Սիսակ Գաբրիելյանը:

Ալեն Սիմոնյանը պարզաբանեց. «Որպեսզի կազմակերպությունը գրանցվի, շատ մեծ ծախսեր են պետք: Նոր լիցենզիան շատ ծախսատար է, իսկ դուստր ձեռնարկություն գրանցելու իրավունք բուքմեյքերական կազմակերպությունը չի ունենալու: Այս օրենքն 80 տոկոսով կրճատելու է բուքմեյքերական գրասենյակների թիվը»:

Արձագանքեց նաեւ «Իմ քայլի» պատգամավոր Բաբկեն Թունյանը՝ ասելով, որ քանի դեռ առցանց հարթակում խաղամոլության դեմն առնելու լուծումը չեն գտել, մեկ զարկով միանգամից ամեն ինչ արգելել հնարավոր չէ:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031