Լրահոս
Օրվա լրահոսը

ՔՊ-ն նույնիսկ իշխանության վերնախավում չի կարողանում նորմալ մարդկանց առաջադրել, ուր մնաց՝ ՏԻՄ-երում կարողանա. Գագիկ Համբարյան. «Ժամանակ»

Հոկտեմբեր 02,2019 10:55

Տեղական ինքնակառավարման մարմինների սեպտեմբերի 29-ի ընտրություններում 13 համայնքից 5-ում վերընտրվել են գործող համայնքապետերը, որոնք Հանրապետական կուսակցության անդամ են եղել, իսկ հեղափոխությունից հետո լքել ՀՀԿ-ն:

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ոչ մի համայնքում թեկնածու չի առաջադրել: Համայնքապետերի ընտրությամբ տարածքային կառույցներից որևէ ՔՊ-ական հետաքրքրված չի եղել:

Իշխող «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչներն այս հանգամանքը մեկնաբանում են հետևյալ կերպ. «Կարևորն արդար ու թափանցիկ ընտրություններ են տեղի ունեցել»։

Քաղաքագետ Գագիկ Համբարյանի կարծիքով՝ «Քաղաքացիական պայմանագիրն» ունի կադրային շատ սուղ բազա, և հենց դրանով կարելի է բացատրել այն փաստը, թե ինչու իշխող ուժը թեկնածու չի առաջադրել։ «ՔՊ-ն նույնիսկ իշխանության վերնախավում չի կարողանում նորմալ մարդկանց առաջադրել, ուր մնաց՝ ՏԻՄ-երում կարողանա»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է նախկին ՀՀԿ-ական համայնքապետերի վերընտրվելու հանգամանքին, մեր զրուցակիցն ասաց. «Նորմալ է, հարմարվող անձինք են և հարմարվում են բոլոր տեսակի իշխանություններին։ Իրենք պատրաստ են ծառայել և՛ ՀՀԿ-ին, և՛ «Քաղաքացիական պայմանագրին», և՛ բոլորին։ Սա շատ լավ հասկանում են իշխանությունները, և դրանով է պայմանավորված այն փաստը, որ նրանք հաղթանակ տարան ՏԻՄ ընտրություններում։ Տարօրինակ չի լինի նաև այն փաստը, որ վաղը այդ նույն նախկին ՀՀԿ-ականները համագործակցեն այս իշխանությունների հետ։ Սրանով է պայմանավորված իշխանությունների «անտարբեր» վերաբերմունքը կիրակի օրը տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների հետ կապված»։

Մեր այն հարցին՝ արդյոք հասարակությունը չի ուզո՞ւմ փոփոխություններ, եթե անընդհատ նույն մարդկանց է ընտրում, թե՞ պարզապես այլընտրանք չի տեսնում, Համբարյանը պատասխանեց. «Ամենակարևորը հենց այն է, որ հասարակությունը շատ դեպքերում ուզում է փոփոխություններ, բայց այլընտրանք չկա։ Կամ եթե այդ այլընտրանքը կա՝ այնքան ցածր է իր մակարդակով գործող համայնքապետից, որ մեխանիկորեն ընտրողները գերադասում են մնա հինը, քան գործ ունենան այլընտրանք կոչվածի հետ, որն անհայտ է, թե իրենց ուր կտանի»։


Մարիամ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031