Aysor.am-ի տեղեկություններով, Երևանում Ռուսաստանի դեսպանատանը հոկտեմբերի 1-ին տեղի է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի տիկնոջ՝ Բելլա Քոչարյանի հանդիպումը:
Հանդիպման մասին տեղեկությունը ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակում և ՌԴ դեսպանությունում չմեկնաբանեցին։
Լրացված. Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանն ավելի ուշ ArmDaily.am–ի հետ զրույցում հաստատել է հանդիպման փաստը։ «Այո, հանդիպումը կայացել է ՌԴ դեսպանատանը»,-ասել է Սողոմոնյանը՝ այլ մանրամասներ չներկայացնելով։