Լրահոս
Օրվա լրահոսը

Կալիֆորնիայի «Կոմիտաս» երգչախումբը՝ Հայաստանում եւ Արցախում

Հոկտեմբեր 02,2019 12:30

Կալիֆորնիայի հայ երիտասարդաց միության «Կոմիտաս» երգչախումբն ամփոփեց համերգային շրջագայությունը (սեպտեմբերի 14֊ին «Կոմիտաս» երգչախումբը համերգային ծրագրով կրկին Հայաստան էր ժամանել)։

Համերգին մասնակցում էր խմբի 34 անդամ՝ խմբավար Միքայել Ավետիսյանի գլխավորությամբ։ Խմբի մեջ էին նաեւ միության ատենապետ Արա Մարտիրոսյանը եւ երգչախմբի կազմակերպչական մասն իրականացնող ամուսիններ Վարանդ եւ Քրիստինե Հովնանյանները։

Առաջին համերգը Երեւանում էր, երկրորդը՝ Վանաձորում, իսկ վերջին կանգառը՝ Ստեփանակերտում։ Երեւանում երգչախմբին տրվեցին Կոմիտաս վարդապետի անվան մեդալ, շնորհակալագրեր։

Արցախի սիրտ Ստեփանակերտի մշակույթի եւ երիտասարդության պալատում տեղի ունեցած համերգը սպասված եւ ստացված էր։ Հայրենիքում երգչախմբի կազմակերպչական մասն ապահովել են Հայաստանի երաժշտական ընկերությունը եւ «Նաիրի» համահայկական հիմնադրամի ղեկավար, մշակույթի գործիչ Սամվել Հարոյանը։

Ստեփանակերտի մշակույթի եւ երիտասարդության պալատում տեղի ունեցած համերգին ներկա էին ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի եւ զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը, նախարարության այլ աշխատակիցներ, մշակույթի գործիչներ Նինա Գրիգորյանը, Գեւորգ Մուրադյանը, Ռաուլ Բաբայանը եւ այլք։ ԱՀ ՄԵհԶ նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը երգչախմբին պարգեւատրեց շնորհակալագրերով։

Հայ հոգեւոր երաժշտությունը սփյուռքում պահպանող հայ երգչախմբի հասցեին գովեստի խոսքեր հնչեցրին մշակույթի հայտնի դեմքեր։ Արցախցի հանդիսատեսն ապացուցեց, որ կարող է մեծ լսարան հանդիսանալ ազգանպաստ ցանկացած միջոցառման, հայ մշակույթը պահպանող, Կոմիտաս Վարդապետի անունը կրող հայ երաժշտախմբի համար։ Արցախցի աղջիկներին գեղեցիկ կատարում նվիրեց խմբի մենակատար Միքայել Արաբյանը՝ «Դու իմ հպարտ հայ աղջիկ» երգով։

Համերգի փակման խոսքը կարդաց երգչախմբի անդամ եւ կազմակերպիչ Քրիստինե Հովնանյանը։

Երգչախմբի շրջագայության կանգառներից մեկն էլ «Սոսե» մանկատունն էր, որտեղ խումբը գումար նվիրաբերեց մանկապարտեզին։ Երգչախումբը վերադարձի ճամփին անակնկալ հանդիպում ունեցավ ԱՀ նախագահ Բակո Սահակյանի հետ եւ այդ պատմական պահն անմահացավ լուսանկարով։

Աննա ՍԱՀԱԿՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
01.10.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031