«Ա1+»-ի հետ զրույցում ՀՀԿ անդամ, պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանն անդրադարձավ նաև նախկին բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ հարուցված քրեական գործերին։ Չընդունեց, որ իրենց իշխանության ժամանակ պետական համակարգում գոյություն է ունեցել համակարգային կոռուպցիա անգամ այն պարագայում, երբ նրանցից ոմանք, օրինակ՝ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը կամ Սերժ Սարգսյանի եղբայր, նախկին պատգամավոր Ալեքսանդր Սարգսյանը խոշոր գումարով վերականգնել են պետությանը հասցրած վնասը։ «Վերականգնել են, բայց դա չի նշանակում, որ մեղադրանքը հաստատվել է, ես չեմ կարող ասել, թե նրանցից յուրաքանչյուրի հետ ինչ զրույց է եղել։ Ես չեմ բացառում, որ պետությանը կարող էր պատճառվել վնաս, բայց դրա համար պետք է էֆեկտիվ իրավական համակարգ ունենալ։ Մի քանի տարի հետո կգնահատենք, դիլետա՞նտն է ավելի շատ վնաս տվել պետությանը, թե՞ կոռուպցիան»,- հավելեց Արտակ Զաքարյանը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում