Այս տարվա Մայիսի 19-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը քաղաքացիներին կոչ էր արել հաջորդ օրն առավոտյան ժամը 8։30-ից արգելափակել դատարանների ելքերն ու մուտքերն այնպես, որ ոչ ոք ներս չմտնի։ Մայիսի 20-ին քաղաքացիների մի մասն արձագանքել էր կոչին ու շրջափակել դատարանները՝ թույլ չտալով դատավորներին, փաստաբաններին ներս մտնել։
Հունիսի 5-ին մի խումբ քաղաքացիներ հավաքվել էին Սահմանադրական դատարանի առջև և պահանջում էին Սահմանադրական դատարանի դատավորների հրաժարականը։ Ակցիայի ընթացքում ցուցարարների և ՍԴ դատավոր Ալվինա Գյուլումյանի միջև միջադեպ էր եղել։ Ակցիայի մասնակիցները դատարանից դուրս եկող Գյուլումյանին էին մոտեցել և գոչել․ «Հրաժարակա՛ն», «Հեռացե՛ք» և այլն։
Այսօր «Ա1+»-ի հետ զրույցում Գլխավոր դատախազության մամուլի խոսնակ Արևիկ Խաչատրյանն ասաց, որ դատարանների, Սահմանադրական դատարանի մուտքերը շրջափակելու դեպքի առթիվ Հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութեր հիման վրա որոշվել է մերժել քրեական գործի հարուցումը։
Նրա խոսքով՝ որոշումը բողոքարկվել է դատարան։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում