ԱՄՆ-ի կոնգրեսական Ադամ Շիֆն իր Ֆեյսբուքի էջում գրառում է արել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ Լոս Անջելեսում կայացած հանրային հանդիպման վերաբերյալ.
«Անցյալ շաբաթ ես պատիվ ունեի ողջունելու վարչապետ Նիկոլ Փաշինյանին Լոս Անջելեսում: Ու թեեւ Երեւանը Հայաստանի մայրաքաղաքն է, կարծում եմ Լոս Անջելեսը հայ Սփյուռքի մայրաքաղաքն է:
Լոս Անջելեսում իմ բազմաթիվ գործընկերների եւ բարեկամների հետ միասին ես հետաքրքրությամբ եւ ոգեւորությամբ հետեւում էի, թե ինչպես է Հայաստանում կայանում ժողովրդավարությունը Թավշյա հեղափոխությունից հետո: Քաոսային իրավիճակից իշխանության խաղաղ փոխանցումը եւ ազատ ու արդար ընտրությունների անցկացումը, վկայում են Հայաստանի ժողովրդավարության հզորության եւ առաձգականության մասին: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջնորդությամբ, Հայաստանն ամրապնդում է իր դիրքերն աշխարհում: Ես հպարտ եմ ներկայացնելու մի շրջան, որն ունի մեծ եւ կենսունակ հայ համայնք, ես շարունակելու եմ աշխատել հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ»:
Կարդացեք նաև